search
close
singin icon
close

Բիզնես ռազմավարությունների մշակում և ընտրություն SWOT վերլուծության իրականացման միջոցով

Ապրիլի 15, 2022
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ձեր բիզնեսի SWOT վերլուծության իրականացումը տարվա ճիշտ սկիզբ կարող է լինել, քանի որ այն հնարավորություն կտա Ձեզ պարզել կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները։

Ձեր բիզնեսի SWOT վերլուծության իրականացումը տարվա ճիշտ սկիզբ կարող է լինել, քանի որ այն հնարավորություն կտա Ձեզ պարզել կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները։


Հիմնվելով այս տեղեկատվության վրա կարող եք մեկ քայլ առաջ շարժվել՝ Ձեր բիզնեսի բարելավմանն ուղղված ռազմավարություն մշակելով։ Ծանոթացե՛ք ռազմավարությունների 4 հիմնական տեսակներին, որոնք ստացվում են բոլոր 4 գործոնները համադրելու դեպքում։



Ուժեղ կողմեր (Strengths)Թույլ կողմեր (Weakness)

Հնարավորություններ

(Opportunities)

S-O

Աճի ռազմավարություն

W-O

Զարգացման նոր ուղղություն

Սպառնալիքներ

(Threats)

S-T

Դիվերսիֆիկացման ռազմավարություն

W-T

Պաշտպանողական ռազմավարություն


Աճի ռազմավարություն (Growth Strategy) - Այս ռազմավարությունը ընտրելով՝ ընկերությունը պետք է համախմբի իր ուժեղ կողմերը և շուկայի հնարավորությունները: Սա համարվում է ամենադրական և կարճաժամկետ ռազմավարությունը: Ընկերությունը կարող է իրականացնել աճի ռազմավարություն, միայն այն դեպքում երբ համոզված է, որ այլ ոլորտներում չկան մեծ խնդիրներ:


Զարգացման նոր ուղղություն (Re-Orientation Strategy) - Այս ռազմավարությունը ընտրելով՝ ընկերությունը կենտրոնանում է իր թույլ կողմերի վրա, որպեսզի օգտագործի դրանք շուկայում առկա հնարավորությունների համար: Այն համարվում է դրական և երկարաժամկետ ռազմավարության տեսակ է: Այս ռազմավարության կիրառման համար առաջին հերթին անհրաժեշտ է առանձնացնել թույլ կողմերը, այնուհետև փոխել ընկերության զարգացման ուղղությունը:


Դիվերսիֆիկացման ռազմավարություն (Defusing Strategy) - Այս ռազմավարությունը ընտրելով՝ ընկերությունը հիմնվելով իր ուժեղ կողմերի վրա պետք է վերացնի շուկայում առկա սպառնալիքները: Այս ռազմավարությունը ենթադրում է, որ ընկերությունը կարիք չունի օգտվել շուկայի նոր հնարավորություններից, սակայն կարող է պարզապես թուլացնել առկա սպառնալիքները՝ կենտրոնանալով հիմնական ուժեղ կողմերի վրա: Սա համարվում է չեզոք և միջին կամ կարճաժամկետ ռազմավարություն:



Պաշտպանողական ռազմավարություն (Defensive Strategy) - Այս ռազմավարությունը կիրառվում է, երբ ընկերությունը գտնվում է ամենախոցելի դիրքում: Երբ ընկերության սպառնալիքները և թույլ կողմերը հանդես են գալիս միասին, ապա ընկերությունը պետք է գործի շատ արագ և պաշտպանողական: Այս ռազմավարությունը ամենաբացասականն է և կարճաժամկետ, բայց այն հարկավոր է, որպեսզի ընկերությունը կարողանա գոյատևել:


Ստորև ներկայացնում ենք «ABC» խորհրդատվական ընկերության SWOT վերլուծության օրինակը, որտեղ երևում է, թե առկա հնարավորությունների և խոչընդոտների, ներքին և արտաքին խնդիրների դեպքում ինչ ռազմավարություն կարելի է ընտրել:


Ուժեղ կողմերն են.

Ընկերությունը ունի հմուտ անձնակազմ, լավ հեղինակություն, հավատարիմ հաճախորդներ և ընկերությունում տիրում է դրական մթնոլորտ։ Ընկերությունը ոլորտում ունի 20 տարվա փորձ և համագործակցում է միջազգային ընկերությունների հետ, գտնվում է քաղաքի կենտրոնում և հաճախորդների սպասարկման գերազանց ծառայություն է մատուցում։


Թույլ կողմերն են.

Ընկերությունը չունի բավարար ֆինանսական ռեսուրսներ, ինչպես նաև կան դրամական հոսքերի հետ կապված խնդիրներ։ Անձնակազմի մոտիվացիան թույլ է, բացի այդ ընկերությունը չունի կորպորատիվ ռազմավարություն։ Ընկերության վեբ-կայքի դիզայնը վատն է և ընկերությունը երկար ժամանակ չի իրականացրել շուկայի հետազոտություն։


Արտաքին միջավայրի հետ կապված հնարավորություններն են.

Հայաստանը մաքսային միության անդամ է և արտահանման հարկերը նվազեցվել են, ինչպես նաև երկրում նկատվում է տնտեսական աճ։ Խորհրդատվական շուկան աճի փուլում է, կան նոր տեխնոլոգիաներ և օտարերկրյա մասնագետների հետ համագործակցության հնարավորություն։


Իսկ սպառնալիքները հետևյալն են.

Շուկայում ուժեղ մրցակցություն է տիրում և ի հայտ են գալիս նոր մրցակիցներ։ Երկրի քաղաքական իրավիճակը կայուն չէ և նկատվում է վճարունակության նվազում։


Մշակված ռազմավարությունները հետևյալն են.


S-O

W-O

Ընկերությունը կարող է օգտագործել իր հիմնական ուժը՝ 20 տարվա փորձը՝ օգտվելով այն փաստից, որ Հայաստանը միացել է Մաքսային միությանը և փորձի մուտք գործել միության անդամ երկրների շուկաներ։

Նոր շուկաներում հաջող գործելու համար ընկերությունը պետք է բարելավի իր խարհրդատվական առաջարկները արտասահմանյան ընկերությունների համար, որոնք ցանկանում են տեղակայվել Հայաստանում և գհտնել գործընկերներ ու հաճախորդներ։

Ընկերությունը պետք է փոխի իր ներկա ռազմավարությունը՝ համապատասխանեցնելով շուկայում առկա նոր միտումներին և պետք է օգտվի շուկայի աճից։

S-T

W-T

Մրցունակ լինելու համար ընկերությունը պետք է բարձրացնի իր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, թիմային աշխատանքի հմտությունները և որակը։ Դա կօգնի ընկերությանը մրցունակ լինել, քանի որ բարձրորակ ծառայություններն այսօր պարտադիր են և անհրաժեշտ։

Արտաքին սպառնալիքներից խուսափելու համար ընկերությունը պետք է իրականացնի շուկայի հետազոտություն և հետևի շուկայական նոր միտումներին՝ մրցակցությունից դուրս չմնալու նպատակով։


«ABC» խորհրդատվական ընկերության օրինակով իրականացրեք SWOT վերլուծություն և ընտրեք Ձեր բիզնեսին համապատասխան ռազմավարություն:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։