search
close
singin icon
close
Acba SME

SWOT վերլուծություն

Ապրիլի 15, 2022
1
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Բիզնեսի զարգացման համար կարևոր է ունենալ հստակ ռազմավարություն, սակայն երբեմն դժվար է իմանալ, թե որտեղից պետք է սկսել: Կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծությունը կօգնի բիզնեսը ճիշտ ուղու վրա դնել:

SWOT վերլուծությունը պարզ և շատ օգտակար մեթոդ է ընկերության ներքին և արտաքին խնդիրները պարզելու, ինչպես նաև մատնանշելու առկա հնարավորությունները՝ նպատակներին հասնելու ճանպարհին գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելուհարցում։


SWOT վերլուծության տարրերն են.

1. Ուժեղ և թույլ կողմերը, որոնք համարվում են կազմակերպության ներքին գործոնները և որոնք գտնվում են կազմակերպության վերահսկողության ներքո:

2. Հնարավորությունները և սպառնալիքները, որոնք վերաբերում են ընկերության բիզնես միջավայրին և որպես արտաքին գործոններ դուրս են ընկերության վերահսկողությունից:


Հաջողված SWOT վերլուծություն իրականացնելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը.


Քայլ 1: Սահմանե՛ք հստակ նպատակներ։ Որոշե՛ք թե ինչ եք ցանկանում բացահայտել վերլուծության արդյունքում:


Քայլ 2: Ստեղծե՛ք աղյուսակ, առանձնացրե՛ք կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և սպառնալիքները և լրացրե՛ք այդ ամենը աղյուսակում: Այս փուլում կարող եք ներգրավել կազմակերպության տարբեր աշխատակիցների ավելի լավ արդյունքի հասնելու համար: Հետևյալ հարցերի օգնությամբ կարող եք հեշտությամբ պարզել դրանք:


1. Ուժեղ կողմեր - Ձեր բիզնեսի ո՞ր հատկանիշներն ունեն առավելություններ մրցակիցների համեմատ:

  • Ի՞նչն եք Դուք ավելի լավ անում քան Ձեր մրցակիցները:
  • Ի՞նչ ռեսուրսներ ունեք Դուք, որոնք Ձեզ օգնում են մրցակիցներից առաջ անցնել (օրինակ՝ հմտություններ, առաջադեմ տեխնոլոգիաներ, թիմային ոգի և այլն)
  • Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը Ձեր մրցակիցների տեսանկյունից:
  • Որո՞նք են ընկերության այն եզակի ակտիվները, որոնք Ձեզ առավելություն են տալիս:


2. Թույլ կողմեր - Ձեր բիզնեսի որ հատկանիշներն ունեն թերություններ մրցակիցների համեմատ:

  • Ի՞նչն եք համարում Ձեր հիմնական խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս հասնել նպատակներին:
  • Ի՞նչը կարող եք բարելավել Ձեր նպատակներին մեկ քայլով մոտենալու համար:
  • Ուրիշների կարծիքով, որո՞նք են Ձեր թույլ կողմերը:
  • Ի՞նչն է խոչընդոտում Ձեր վաճառքներին:
  • Արդյո՞ք ընկերության անձնակազմը աշխատանքը բարելավելու համար մոտիվացիայի կարիք ունի:

3. Հնարավորություններ - Ո՞ր արտաքին գործոններն են դրական ազդեցություն ունենում կազմակերպության վրա:

  • Արդյո՞ք Դուք տեղյակ եք շուկայի այն զարգացումների մասին, որոնք կարող եք օգտագործել Ձեր օգտին:
  • Կա՞ն արդյոք օրենսդրական փոփոխություններ, որոնցից Ձեր բիզնեսը կարող է շահել:
  • Կա՞ն արդյոք որոշակի միջոցառումներ, որոնք մեծ հնարավորություններ կընձեռեն:
  • Կա՞ն արդյոք ոլորտներ, որտեղ Ձեր մրցակիցները խոցելի կլինեն

4. Սպառնալիքներ - Ո՞ր արտաքին գործոններն են բացասական ազդեցություն թողնում Ձեր բիզնեսի վրա:

  • Հնարավո՞ր է արդյոք Ձեր մրցակիցների ուժեղ կողմերը Ձեր ընկերության համար լինեն ռիսկային:
  • Կա՞ն արդյոք որոշակի տեխնոլոգիական կամ այլ փոփոխություններ, որոնք բացասաբար կազդեն Ձեր վաճառքների վրա:
  • Արդյո՞ք Ձեր ընկերության թույլ կողմերից որևէ մեկը կարող է համարվել պոտենցիալ սպառնալիք:
  • Արդյո՞ք շուկայում այլ մրցակիցներ են հայտնվել, ի՞նչն են նրանք այլ կերպ անում:
  • Արդյո՞ք սեզոնայնությունը ազդում է Ձեր բիզնեսի վրա:

Քայլ 3: Երբ աղյուսակը պատրաստ է, վերլուծե՛ք և բացահայտե՛ք, թե որ կետերն են համարվում ավելի կարևոր Ձեր ընկերության համար:


Ուժեղ կողմեր - Մտածե՛ք այն մասին, թե ինչպես են Ձեր ուժեղ կողմերը օգնում հասնել Ձեր նպատակներին և ինչպես կարող եք պահպանել և ավելի արդյունավետ օգտագործել դրանք:


Թույլ կողմեր - Մտածե՛ք, թե որ թերություններն են առաջնահերթ լուծում պահանջում և որոշեք, թե երբ պետք է դրանք լուծվեն:


Հնարավորություններ - Որոշե՛ք, թե ինչպես կարող եք օգտվել հնարավորություններից՝ օգտագործելով Ձեր ուժեղ կողմերը: Որոշե՛ք, թե սկզբնապես որ հնարավորություններից եք ցանկանում օգտվել և սահմանե՛ք անհրաժեշտ ռեսուրսները:


Սպառնալիքներ - Մշակե՛ք ծրագիր, որով կարող եք հասկանալ, թե ինչպես նվազագույնի հասցնել, կառավարել կամ խուսափել այդ սպառնալիքների ազդեցությունից:


Քայլ 4: Մշակե՛ք ռազմավարություն հիմնվելով SWOT վերլուծության արդյունքների վրա: Համադրելով բոլոր 4 մասերի հիմնական գործոնները՝ կարող եք ստանալ 4 հիմնական սցենարային զարգացումներ՝ ռազմավարություններ:


Ուժեղ կողմեր (Strengths)Թույլ կողմեր(Weakness)
Հնարավորություններ (Opportunities)

S-O
Աճի ռազմավարություն

W-O
Զարգացման նոր ուղղություն
Սպառնալիքներ (Threats) S-T
Դիվերսիֆիկացման ռազմավարություն
W-T
Պաշտպանողական ռազմավարություն

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։