search
close
singin icon
close

Աշխատանքային պայմանագրի կնքում

Հունվարի ,
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Աշխատանքային օրենսդրության կիրառումը ՀՀ-ում


ՀՀ ռեզիդենտ գործատուն պետք է առաջնորդվի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ իր հարաբերություններում բոլոր աշխատողների հետ՝ նույնիսկ եթե աշխատողը գտնվում է ու աշխատանքը կատարում է Հայաստանից դուրս։ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը չի կիրառվում օտարերկրյա գործատուների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխատանքային հարաբերությունների դեպքում, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:


Ինչպե՞ս տարբերել աշխատանքային հարաբերությունները ֆիզիկական անձի կողմից ծառայությունների վճարովի մատուցումից


Աշխատանքային հարաբերություններ

Ծառայությունների վճարովի մատուցում

1. Աշխատողը ենթարկվում է ներքին կարգապահական կանոններին, ունի սահմանված աշխատաժամանակ

1. Ծառայություն մատուցող անձը չի ենթարկվում ներքին կարգապահական կանոններին

2. Աշխատողն ունի անմիջական ղեկավար, հնարավոր է՝ նաև՝ ենթականեր

2. Ծառայություն մատուցող անձը չունի ղեկավար ու ենթականեր

3. Աշխատողը կարող են ենթարկվել կարգապահական տույժի

3. Ծառայություն մատուցող անձը ենթակա չէկարգապահական տույժի

4. Գործատուին վնաս պատճառելու դեպքում՝ նյութական պատասխանատվությունը որոշ դեպքերում սահամանփակ է

4. Ծառայություն մատուցող անձըպետք է հատուցի իր կողմից պատճառված վնասները

5. Աշխատողի աշխատանքային պայմանները (աշխատասենյակ, համակարգիչ, տրանսպորտ և այլն) ապահովում է գործատուն

5. Ծառայությունները իրենց բնույթով կարճաժամկետ են

6. Աշխատողն աշխատանքը կատարում է անձամբ

6. Որոշ դեպքերում անձը կարող է ծառայությունները մատուցելու համար ներգրավել այլ անձանց


Եթե անձի հետ ծագած հարաբերությունները ըստ էության աշխատանքային են, սակայն նրա հետ կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, ապա կա ռիսկ, որ դրանք հարկային մարմինների կամ աշխատողի կողմից կարող են ճանաչվել որպես աշխատանքային հարաբերություններ։ Նման դեպքում գործատուի համար կառաջանան որոշ լրացուցիչ պարտավորություններ (մասնավորապես՝ արձակուրդայինի և դրանից առաջացող հարկերի հաշվարկում ու վճարում):


Արդյո՞ք կարելի է աշխատանքի ընդունել անչափահասի

  • Մինչև 14 տարեկան անձիք կարող են ընդգրկվել որոշ ստեղծագործական աշխատանքներում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, եթե աշխատանքը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:
  • 14-16 տարեկան անձանց կարելի է ընդունել աշխատանքի ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, եթե աշխատանքը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:
  • 16-18 տարեկան անձանց կարելի է ազատ ընդունել կրճատ տևողությամբ (շաբաթական մինչև 36 ժամ) աշխատանքի:

Կարևոր է իմանալ՝

  • 14-18 տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:
  • Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

Անօրինական աշխատանք եվ փաստացի աշխատանքային հարաբերությունների ծագում


Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին հրամանի:


Աշխատողի պահանջով փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը կարող է հաստատվել դատարանի վճռով: Փաստացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին հրաման չունենալու դեպքում` գործատուն կարող է ենթարկվել վարչական, հարկային ու աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:


Անօրինական չի համարվում կամավոր աշխատանքը և/կամ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը:


Որոշակի կամ անորոշ ժամկետով պայմանագիր

Որպես կանոն աշխատողների հետ կնքվում է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Որոշակի ժամկետով պայմանագիր կարող է կնքվել, եթե կատարվելիք աշխատանքն իր բնույթով կամ կատարման պայմաններով ժամանակավոր է։Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

  • ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով
  • համատեղությամբ աշխատանք կատարողների հետ
  • սեզոնային աշխատանքներ կատարողների հետ
  • ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ
  • ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ
  • օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով
  • տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և 63 տարին լրացած անձի կամ կենսաթոշակի իրավունք չունեցող և 65 տարին լրացած անձի հետ

Աշխատանքային պայմանագրի/հրամանի բովանդակությունը

Աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին հրամանում նշվում են.

  • ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը
  • աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը
  • գործատուի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը
  • կառուցվածքային ստորաբաժանումը (առկայության դեպքում)
  • աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը
  • պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները
  • աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը
  • հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն
  • աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը
  • փորձաշրջանի տևողությունը
  • աշխատաժամանակի ռեժիմը
  • ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը
  • պայմանագիրը կամ հրամանը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը

Աշխատանքի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Աշխատանքի ընդունելիս արգելվում է պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • սոցիալական քարտ, ՀԾՀ (հանրային ծառայության համարանիշ) կամ տեղեկանք
  • կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական (եթե կրթությունը կամ որակավորումը պահանջվում է աշխատանքի համար)
  • տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե աշխատանքի բնույթից ելնելով նման տեղեկանքի անհրաժեշտությունը առկա է (նման աշխատանքների ցանկը հաստատվում է հատուկ ենթաօրենսդրական ակտով):
  • մինչև 16 տարեկան աշխատողի դեպքում՝ ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը
  • օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։