Աշխատանքային պայմանագրերի փոփոխություն ու լուծում
Աշխատանքի էական պայմանների փոփոխումը
Աշխատանքի էական պայմաններն են՝
- աշխատանքի վայրը
- աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը
- արտոնությունները
- աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը
- տարակարգերը և պաշտոնների անվանումները
- աշխատանքային պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված)
Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում Գործատուն կարող է փոփոխել աշխատանքի էական պայմանները (սակայն աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն իրեն հակացուցված է առողջական վիճակի բերումով): Աշխատողը պետք է ծանուցվի փոփոխության մասին տվյալ Գործատուի մոտ ստաժից կախված ժամկետներում:
Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը
Աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ
Կողմերը փոխադարձ համաձայնության դեպքում կարող են ցանկացած ժամանակ լուծել աշխատանքային պայմանագիրը՝ կնքելով պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր:
Աշխատանքային պայմանագրի լուծումը պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում
Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում կողմերից որևէ
մեկը կարող է լուծել այն՝ առնվազն 10 օր առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին:
Աշխատողը կարող է նաև չծանուցել գործատուին և ժամկետը լրանալուց հետո դուրu չգալ
աշխատանքից: Եթե գործատուն չի պահպանում ծանուցման ժամկետը, ապա նա պետք
է ուշացման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար աշխատողին վճարի տուժանք՝ միջին
օրական աշխատավարձի չափով:
Եթե պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ
Պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ կատարվում է հետևյալ փուլերով՝
1. Աշխատողը առնվազն 30 oր առաջ գրավոր ծանուցում է գործատուին
2. Աշխատողը դադարեցնում է աշխատանքը ծանուցման ժամկետը լրանալուց հետո
3. Գործատուն ձևակերպում է աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարում է վերջնահաշվարկ:
Որոշ հարգելի պատճառների դեպքում աշխատողը կարող է ծանուցումը ներկայացնել 5 oր առաջ։ Աշխատողն իրավունք ունի ծանուցումը հետ վերցնել ոչ ուշ, քան այն ներկայացվելու oրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ: Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է 5 օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը:
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմանը։
Աշխատանքային պայմանագրի լուծման այլ հիմքեր՝
1. Աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում վերջինս ներկայացնում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու ծանուցագիրը գործատուին: Վերջինս ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ լուծում է տվյալ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ՝ կախված վերջինիս ստաժից:
Զորացրվելուց հետո աշխատողը մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի պահանջել գործատուից իր հետ կնքել նոր աշխատանքային պայմանագիր՝ էապես նույն պայմաններով, քան մինչ զորակոչվելը:
2.Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը, օրինակ՝ եթե անձը դատապարտվել է ազատազրկման:
3.Օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից, օրինակ՝ եթե անձին զրկել են վարորդական իրավունքից, վերջինս չի կարող կատարել վարորդի աշխատանքը:
4.Աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով լիազորած մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում:
5.Աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում հարցի կարգավորումը տե՛ս «Աշխատանքի էական պայմանների փոփոխումը» բաժնում:
6.Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում կարող է միակողմանիորեն լուծվել գործատուի մահվան օրվանից` մահվան վկայականի հիման վրա: Եթե աշխատողը չի լուծում աշխատանքային պայմանագիրը գործատուի մահվան օրվա դրությամբ, ապա գործատուի մահվան օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նրա հետ կարող են աշխատանքային հարաբերությունները շարունակվել` ֆիզիկական անձ գործատուի գույքի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող անձի հետ, որն այս դեպքում դառնում է գործատու:
7.Աշխատողի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի ընտանիքի անդամի կողմից մահվան վկայականը ներկայացնելու օրվանից: Մահացած աշխատողին հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում:
8. Աշխատանքի ընդունվելիս աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը (փաստաթղթերը) կեղծ լինելու դեպքում: Սա վերաբերում է անձը հաստատող փաստաթղթին, կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականին (եթե աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ) ու առողջական վիճակի մասին տեղեկանքին (եթե աշխատանքի համար պահանջվում է սկզբնական բժշկական զննություն, կամ եթե աշխատանքի է ընդունվում մինչև 18 տարեկան անձ):
9. Փորձաշրջանի արդյունքներով այն կողմը, ում պահանջով սահմանվել է փորձաշրջանը, կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը լուծել պայմանագիրը` այդ մասին 3 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով մյուս կողմին։
10. Աշխատանքի ընդունվելիս աշխատողը թաքցրել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը: Օրինակ, եթե կա օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում այն մասին, որ անձը իրավունք չունի բժշկական պրակտիկայով զբաղվել և անձը այդ փաստը գործատուից թաքցրել է:
Ի՞նչպես ծանուցել աշխատողին
Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`
- աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայությունը
- աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:
Գործատուն պետք է ունենա ծանուցումը աշխատողի կողմից ստանալու փաստը հաստատող ապացույց: Օրինակ՝ սովորաբար ծանուցումը առձեռն հանձնվում է աշխատողին, որի վրա վերջինս կատարում է գրառում «ստացա» և ստորագրում է՝ նշելով ամսաթիվը: Հակառակ դեպքում կարելի է ծանուցումը ուղարկել պատվիրված նամակով։
Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։