Նյութական պատասխանատվություն աշխատանքային հարաբերությունների շրջանակում
Նյութական պատասխանատվության առաջխաղացման հիմքերը.
Նյութական պատասխանատվությունը առաջանում է, եթե կողմերից մեկի մեղքով անօրինական արարքով մյուս կողմին պատճառվել է վնաս, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:
Գործատուի պատասխանատվությունը առաջանում է, եթե` |
Աշխատողի պատասխանատվությունը առաջանում է, եթե`
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աշխատողի նյութական պատասխանատվության ծավալը
Աշխատողի պատասխանատվության չափը սահմանափակվում է նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափով, բացառությամբ, եթե՝
Հիմք.կարգապահական պատասխանատվության է ենթարկվում աշխատողը, ով խախտել է աշխատանքի կարգապահությունը:
Տեսակները. աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը՝
- նկատողություն
- խիստ նկատողություն
- օրենքով սահմանված հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում
Տույժի տեսակի ընտրությունը.տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը:
Տույժի կիրառման կարգը.անհրաժեշտ է աշխատողից պահանջել բացատրություն, եթե աշխատողը առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարելի է կիրառել առանց դրա:
Տույժի ժամկետները. կարող է կիրառվել հայտնաբերելուց մեկ ամսվա ընթացքում և չի կարող կիրառվել, եթե խախտումից հետո անցել է վեց ամիս (որոշ դեպքերում՝ մեկ տարի):
Տույժի մարում.եթե կարգապահական տույժի ենթարկվելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում աշխատողը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա այն համարվում է մարված:
Տույժի հանում.կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները:
Տույժի բողոքարկում. կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դրա մասին հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95