search
close
singin icon
close
Acba SME

Ինֆլուենսեր մարքեթինգ. ինչպես ընտրել ճիշտ գործընկեր

Մարտի 28, 2025
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
0

Միշտ կարծել ե՞ք, որ միայն մեծ բյուջե ունեցող բիզնեսներն են կարողանում լայն տեսանելիություն ապահովել ու ներգրավել մեծ թվով հաճախորդների։ Իսկ եթե իմանաք, որ կա արդյունավետ մեթոդ, որի միջոցով կարող եք Ձեր բրենդը հասցնել հազարավոր պոտենցիալ հաճախորդների՝ առանց ավանդական գովազդների վրա ահռելի գումար ծախսելու։

Թվային դարաշրջանում բիզնեսները մշտապես որոնում են նորարարական եղանակներ՝ իրենց թիրախային լսարանին հասնելու և բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար։ Ինֆլուենսեր մարքեթինգը ամենաարդյունավետ ժամանակակից մարքեթինգային ռազմավարություններից է։ Սոցիալական մեդիայի զարգացման շնորհիվ ինֆլուենսերները դարձել են ազդեցիկ կերպարներ, որոնք մեծ ազդեցություն են ունենում սպառողների որոշումների վրա։ Եկեք հասկանանք՝ ինչպե՞ս է ինֆլուենսեր մարքեթինգը օգնում բիզնեսներին, և ինչպե՞ս ընտրել ճիշտ ինֆլուենսեր՝ վաճառքների ավելացման կամ բրենդի մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։


Ինֆլուենսեր մարքեթինգը կարծիքի առաջնորդների հետ համագործակցության պրոցես է, որը ենթադրում է հայտնի անձանց, փորձագետների և այլ ազդեցիկ դեմքերի միջոցով բրենդի առաջխաղացում: Նրանք ներկայացնում են ապրանքները կամ ծառայությունները ոչ թե սովորական գովազդի միջոցով, այլ որպես ընկերական ու վստահելի առաջարկ: Մարդիկ հակված են վստահելու նրան, ում ճանաչում են։ Այսպիսի գովազդը նման է բանավոր խոսքի, երբ մեկը մյուսին խորհուրդ է տալիս որևէ ծառայություն կամ ապրանք։


Բացի այդ, ինֆլուենսերները կարող են հեղինակություն լինել իրենց լսարանի համար, եթե նրանք մասնագետներ են որևիցե ոլորտում: Օրինակ, եթե ինտերիեր դիզայները իր լսարանին պատմի ոլորտին վերաբերող բրենդի մասին, ապա նրա առաջարկությունն ավելի հզոր և արդյունավետ կլինի, քան հայտնի բժշկի արված առաջարկությունը։ Իսկ ոճաբանը կարող է ավելի արդյունավետ գովազդել հագուստի բրենդը:


Ինֆլուենսերների տեսակները.

  • Միկրոինֆլուենսերներ (մինչև 100,000 հետևորդ) - ավելի մատչելի և վստահելի տարբերակ՝ փոքր բյուջե ունեցող բիզնեսների համար։ Այս տեսակի ինֆլուենսերներն ունեն փոքր, բայց հավատարիմ լսարան, ինչը ապահովում է վստահության և ներգրավվածության բարձր մակարդակ։ Ավելի մատչելի լինելը բիզնեսներին հնարավորություն է տալիս գովազդ պատվիրել մի քանի միկրոինֆլյուենսերների մոտ, քան դիմել մեգաինֆլուենսերներին՝ առավել պասիվ լսարանով։
  • Մակրոինֆլուենսերներ (100.000-1.000.000 հետևորդ) - ունեն մեծ տեսանելիություն, սակայն ավելի բարձր արժեք։ Մակրոինֆլուենսերները հաճախ համագործակցում են խոշոր բրենդների հետ, ինչը ստեղծում է վստահություն։
  • Մեգաինֆլուենսերներ (1.000.000+ հետևորդ) - առավել թանկ տարբերակ, հարմար՝ խոշոր բրենդների համար։ Մեգաինֆլուենսերները արդյունավետ են բրենդի իրազեկման արշավների համար, քանի որ նրանք ունեն մեծ լսարան։

Մեգաինֆլյուենսերները հաճախ ավելի հայտնի են, քան ազդեցիկ:
Գիլ Էյալ Silverstein Properties' Inspire, մարքեթինգի և նորարարության ղեկավար

Ձեր բրենդին համապատասխան ինֆլուենսեր ընտրելու համար, ով հնարավորինս լավ կներկայացնի Ձեր բրենդը կամ արտադրանքը, պետք է հաշվի առնել մի քանի կարևոր կետեր.


1. Սահմանեք Ձեր նպատակը

Մինչև ինֆլուենսերի հետ համագործակցելը, հստակեցրեք Ձեր բիզնեսի մարքեթինգային նպատակները։ Արդյո՞ք ցանկանում եք մեծացնել բրենդի ճանաչելիությունը, ներգրավել նոր հաճախորդներ, թե՞ խթանել վաճառքները։ Հստակ սահմանեք՝ ինչ արդյունքներ եք ուզում գրանցել ինֆլուենսերի հետ համագործակցությամբ։


2. Հետևորդների քանակ և ակտիվություն

Համոզվեք, որ ինֆլուենսերի հետևորդները առավելագույնս համընկնում են Ձեր թիրախային լսարանի հետ։ Ինֆլուենսերի հետևորդների քանակը կարևոր է, բայց պետք չէ ընտրություն կատարել միայն հետևորդների քանակից ելնելով։ Հետևորդների ակտիվությունն ու ներգրավվածությունն ավելի կարևոր են։ Օրինակ, ինֆլուենսերը, ով ունի մեծ քանակի հետևորդներ, սակայն նրանց ներգրավվածությունը հրապարակումներում և հոլովակներում քիչ է, կարող է լինել պակաս արդյունավետ։ Ներկայումս, միկրոինֆլուենսերներն առավել արդյունավետ են համագործակցության տեսանկյունից, քանի որ, թեև նրանց լսարանը փոքր է, սակայն, նրանք իրենց հետևորդների շրջանում առավել վստահելի են։


3. Հավատարմություն և հեղինակություն

Ընտրեք ինֆլուենսեր, ով ունի բարձր հեղինակություն ու վստահություն իր հետևորդների մոտ։ Միայն այն դեպքում, երբ ինֆլուենսերը անկեղծ է՝ նրա առաջարկությունները կընդունվեն որպես օբյեկտիվ և վստահելի։ Շատ կարևոր է ստուգել, թե ինչպիսի հաղորդագրություններ է տարածել ինֆլուենսերը նախկինում, արդյոք նրա բովանդակությունը համահունչ է Ձեր բրենդի արժեքներին։ Խուսափեք այնպիսի ինֆլուենսերներից, ովքեր օգտագործում են խաբուսիկ մեթոդներ, ինչպիսիք են արհեստական հետևորդների գնումը կամ չափազանց շատ հովանավորվող բովանդակությունը։


4. Հաղորդակցման որակը

Հաջորդ կարևորագույն գործոնը ինֆլուենսերի հաղորդակցման ոճն է։ Ինֆլուենսերը պետք է կարողանա հուզիչ և կրեատիվ ձևով ներկայացնել Ձեր բրենդը։ Ընտրեք այնպիսի գործընկեր, ով լավ է շփվում իր հետևորդների հետ, հետաքրքիր ու բարձրորակ բովանդակություն է ստեղծում։


5. Բյուջե

Ինֆլուենսերների հետ համագործակցությունը մեծ կապ ունի նախատեսված մարքեթինգային բյուջեի հետ։ Նախքան գործընկեր ընտրելը՝ պետք է պարզել, թե որ ինֆլուենսերն են համապատասխանում Ձեր ֆինանսական հնարավորություններին, ինչը կօգնի հասնել ավելի նպատակաուղղված ու արդյունավետ համագործակցության։


6. Ակնկալիքների հստակեցում

Կայուն և արդյունավետ համագործակցության համար կարևոր է հստակեցնել, թե ինչ արդյունքներ եք ակնկալում։ Անհրաժեշտ է քննարկել, թե ինֆլուենսերը ինչպես պետք է ներկայացնի Ձեր ապրանքը՝ տեսանյութեր, լուսանկարներ, բլոգային գրառումներ, նաև թե որքան հաճախ նա պետք է խոսի այդ մասին։


Ինֆլուենսեր մարքեթինգը կարող է լինել գերազանց գործիք Ձեր բրենդի զարգացումը խթանելու և սպառողների հետ վստահելի հարաբերություններ կառուցելու համար։ Հաջողության հասնելու համար կարևոր է ընտրել այնպիսի ինֆլուենսերներ, որոնք համապատասխանում են Ձեր բրենդի արժեքներին և թիրախային լսարանին։



Կայք՝ brandon.am

Էլ. հասցե՝ info@brandon.am

Հեռ.՝ +374 77 870 090

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։