search
close
singin icon
close
Acba SME

Նեյմինգ․ հաջողված նեյմինգի 5 կանոն

Մայիսի 13, 2025
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
0

Ձեր բրենդի անվանումն առաջին տպավորությունն է, որը հաղորդում եք լսարանին։ Լավ ընտրված անվանումն օգնում է տարբերվել մրցակիցներից, դրական ասոցիացիաներ է առաջացնում և երկար ժամանակ մնում է թիրախային լսարանի հիշողության մեջ:

Լավ մտածված նեյմինգը պետք է լինի հիշվող, տարբերվող, հնչեղ և համապատասխանի բրենդի արժեքներին: Այն կարող է որոշել բրենդի հաջողության կամ ձախողման սահմանը։

Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ է նեյմինգը և կներկայացնենք հաջողված նեյմինգի 5 գլխավոր կանոնները։


Ի՞նչ է նեյմինգը

Նեյմինգը բրենդի, ապրանքի կամ ընկերության անվանման մշակման գործընթացն է, որը ներկայացնում և հաղորդում է ընկերության առաքելությունը, արժեքները և այլ առանձնահատկությունները: Դա պարզապես գրավիչ բառի ընտրություն չէ, այլ ռազմավարական որոշում։


Անվանումը բրենդի դեմքն է։ Սա առաջինն է, ինչ կտեսնի և կլսի պոտենցիալ հաճախորդը, և դա որոշիչ դեր կխաղա ընկերության մասին առաջին տպավորությունը ձևավորելու գործում: Ճիշտ անվանումը կարող է զգալիորեն մեծացնել ապրանքանիշի ճանաչելիությունը և օգնել գրավել հաճախորդներին, սակայն սխալ անվանումը, նույնիսկ եթե ապրանքը գերազանց որակի է, կարող է խոչընդոտ հանդիսանալ շուկայում հաջողության հասնելու համար:


Ինչպե՞ս իրականացնել իդեալական նեյմինգ

Նեյմինգը պահանջում է մանրուքների նկատմամբ ուշադրություն և ռազմավարական մոտեցում: Ահա հինգ հիմնական կանոններ, որոնք կօգնեն ձեզ ընտրել կատարյալ անվանում:


1. Պարզություն և հնչեղություն

Լավ անվանումը պետք է հեշտ արտասանվող և գրվող լինի։ Այն պետք է չշփոթեցնի, հատկապես եթե նախատեսում եք միջազգային շուկա մուտք գործել։ Օրինակ ՝ Nike, Apple կամ Zoom։ Այս անվանումները հստակ են, կարճ ու հեշտությամբ մտապահվող։


2. Բացահայտեք ապրանքանիշի եզակի արժեքներն ու առանձնահատկությունները

Նախքան նեյմինգը, կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է ներկայացնում ձեր ապրանքանիշը, ի՞նչ հիմնական արժեքներ, հատկանիշներ և առավելություններ պետք է փոխանցվեն անվանման միջոցով:


Օրինակ, Tesla ապրանքանիշն ընտրել է իր անվանումն ի պատիվ մեծ գյուտարար և ինժեներ Նիկոլա Տեսլայի, որը խորհրդանշում է նորարարություն էլեկտրական տեխնոլոգիաներ և ապագայի ձգտում:


Լավ մտածված նեյմինգը կարող է նաև ուղիղ կամ ենթատեքստային կապ ունենալ կազմակերպության գործունեության ոլորտի կամ գաղափարների հետ։ Օրինակ՝ Airbnb-ն՝ “Air bed and breakfast” բառերի միաձուլումն է, որը պատմում է ընկերության գործունեության մասին։


3. Տեխնիկական հասանելիություն և եզակիություն

Մինչ որոշում կայացնելը համոզվեք, որ ձեր ընտրած անվանման դոմեյնը (առցանց հասցեն) ազատ է։ Նույնը վերաբերում է սոցիալական ցանցերում օգտագործման հնարավորությանը։


Կարևոր է, որպեսզի ընտրված անվանումն արդեն իսկ չօգտագործվի մրցակիցների կողմից կամ այլ ոլորտներում: Սա կօգնի ձեզ խուսափել իրավական խնդիրներից և մեծացնել յուրահատուկ կերպար ստեղծելու ձեր հնարավորությունները:


4. Ժամանակի հետ համահունչ լինել

Անվանումը պետք է դիմանա ժամանակի քննությանը։ Խուսափեք չափազանց «մոդայիկ» բառերից, որոնք ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց արդիականությունը:


5. Միջազգային ընկալման թեստ

Եթե Ձեր ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել միջազգային շուկաներում, ապա կարևոր է հաշվի առնել, թե ինչպես կընկալվի անվանումն այլ երկրներում: Որոշ բառեր կարող են ունենալ բացասական նշանակություն, անհարմար կամ տարբեր հնչել այլ լեզուներում և մշակույթներում:


Օրինակ՝ Chevy Nova-ն (մեքենաներ) լատինաամերիկյան շուկա մուտք գործելիս բախվեց մեծ խնդրի, քանի որ «Նովա» բառն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «չի գնում», ինչը հանգեցրեց վաճառքի վատ արդյունքների։


Ամփոփելով հոդվածը՝ նշենք, որ նեյմինգը պարզապես բառ չէ. այն բրենդի էությունը ներկայացնող փաթեթ է՝ ամփոփված մեկ բառում։ Ճիշտ անվանումը կարող է դռներ բացել, սխալը՝ փակել։ Ստեղծագործ եղեք, բայց՝ ռազմավարական մոտեցումով։



Կայք՝ brandon.am

Էլ. հասցե՝ info@brandon.am

Հեռ.՝ +374 (77) 87-00-90

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։