search
close
singin icon
close
Acba SME

Անձնական բրենդի ուժը բիզնեսի զարգացման մեջ

Դեկտեմբերի 26, 2024
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Բիզնեսի հիմնադիրների կամ բիզնեսը ներկայացնող անձանց անձնական բրենդը հզոր գործիք է, որը նպաստում է բիզնեսի առաջխաղացմանը։ Նպատակ ունենալով բարձրացնել բիզնեսի ճանաչելիությունը` մի շարք գործարարներ օգտագործում են իրենց հարթակներն ու անձնական բրենդի ուժը։

Հիշենք մի քանի հայտնի ստարտափներ և բրենդներ։ Tesla ասելիս անմիջական կապ է ստեղծվում Իլոն Մասկի հետ։ Apple-ը միանշանակ ասոցացվում է հիմնադիր Սթիվ Ջոբսի անվան հետ։

Թեև բիզնեսը ներկայացնող անձանց ուժեղ անձնական բրենդը անմիջական ազդեցություն չունի հաճախորդներ ձեռք բերելու վրա, այն հզոր գործիք է լսարան հավաքելու և վստահություն ձեռք բերելու համար։


Ահա թե ինչու է կարևոր ստեղծել անձնական բրենդ՝ որպես գործարար, և թե ինչպես այն կխթանի բիզնեսի զարգացմանը։


1․ Ստեղծվում է անմիջական կապ պոտենցիալ հաճախորդների հետ

Ըստ հայտնի արտահայտության՝ հաճախորդները վստահում են ոչ թե կազմակերպությանը, այլ՝ մարդկանց։ Իսկ երբ բիզնեսի հիմնադիրը կամ բիզնեսի ներկայացուցիչը տարբեր հարթակների միջոցով պարբերաբար ներկայանում է, խոսում բրենդի արժեքների մասին կամ կիսվում սեփական փորձով, մարդիկ սկսում են ոչ միայն ճանաչել, այլև վստահել տվյալ բիզնեսին։


Այս ամենի վառ օրինակն են Սթիվ Ջոբսի ելույթները։ Ամեն անգամ, երբ նա ներկայացնում էր որևէ պրոդուկտ, ելույթն ընկալվում էր ոչ թե ևս մեկ պրոդուկտ, այլ տեխնոլոգիական հեղափոխության մի մաս։


2․ Բիզնեսի ուղերձն ու պատմությունը դառնում են ամբողջական

Ի՞նչն է բիզնեսի ասելիքը դարձնում ավելի համոզիչ, եթե ոչ բիզնեսը հիմնելու շարժառիթն ու դրա առաքելությունը։ Այս ամենն ավելի հեշտ է փոխանցել հենց բիզնեսի հիմնադրի անձնական բրենդինգի և հարթակների միջոցով։ Հաճախ հիմնադիրներն ու տնօրեններն են բիզնեսի հիմքում դնում սեփական արժեքներն ու տեսլականը, որն աստիճանաբար դառնում է բրենդի պատմության մի մասնիկը։


Այսպիսի օրինակ է Starbucks-ի զարգացման մեջ մեծագույն ներդրում ունեցած Հովարդ Շուլցի պատմությունը։ Հենց նրա գաղափարների շնորհիվ Starbucks-ը պարզապես սուրճի խանութից վերածվեց մի համայնքի, որտեղ մարդիկ կարող էին ինչ-որ առումով հանգստանալ։


3․ Ստեղծվում են նոր համագործակցությունների ավելի մեծ հնարավորություններ

Բիզնեսը ներկայացնող անձանց անձնական բրենդը մեծ նշանակություն կարող է ունենալ հատկապես այն բիզնեսների համար, որոնք ունեն ներդրումների կարիք։ Անձնական բրենդի միջոցով կարողանում եք ամուր կապերեր հաստատել այլ գործարարների հետ, լինել մի համայնքի մաս, որը բիզնեսի առջև բացում է զարգացման նոր հնարավորություններ։


Հենց այսպես Իլոն Մասկին հաջողվեց հրավիրել ոչ միայն խոշոր ներդրողների, այլ նաև պետությունների ուշադրությունը ապագայի նկատմամբ իր պատկերացումների և ստեղծված լուծումների վրա։


4․ Ունենում եք մրցակցային առավելություն

Յուրաքանչյուր բիզնեսի առաջարկած լուծում հնարավոր է հեշտությամբ կրկնօրինակել, սակայն ոչ երբեք անհատականությունն ու փորձառությունը։ Իսկ բիզնեսին անհատականություն են հաղորդում վերջինս ներկայացնողները։


Այսպես, երբ Virgin Atlantic-ը մրցակցության մեջ էր այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսին էր British Airlines-ը, համահիմնադիրներից մեկի՝ Ռիչարդ Բրենսոնի համարձակ իմիջը օգնեց գրավել մեդիայի և մարդկանց ուշադրությունը ու դարձավ նաև ընկերության անհատականության հիմքը։


Իսկ ինչպե՞ս կարող եք զարգացնել անձնական բրենդը սոցիալական հարթակների միջոցով։ Ահա մի քանի խորհուրդներ։


  • Հստակ եղեք Ձեր թիրախային լսարանի ընտրության հարցում։ Վերլուծեք լսարանի հետաքրքրությունները, խնդիրները և կարիքները, ինչը կօգնի Ձեզ հարմարեցնել հաղորդագրությունները այնպես, որ դրանք լինեն առավել արդյունավետ և ներգրավող։
  • Ընտրեք մեկ կամ երկու հիմնական հարթակ, որտեղ կարող եք պարբերաբար ակտիվ լինել, ինչպես նաև սահմանեք՝ ինչպիսի բովանդակությամբ եք ցանկանում կիսվել և ինչ արժեք եք փոխանցելու Ձեր լսարանին։ Հատկապես գործարարների և մասնագիտական ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար արդյունավետ հարթակ է LinkedIn-ը, որը հնարավորություն է տալիս շփվել լսարանի հետ և հաստատել արժեքավոր կապեր։
  • Եղեք հետևողական Ձեր օնլայն ներկայությունը հաստատելու հարցում, եթե ցանկանում եք ներգրավել մեծ լսարան։
  • Ուղղորդեք Ձեր լսարանին որևէ գործողություն կատարելու։ Դա կարող է լինել օրինակ, Ձեր էլ․ փոստի թարմացումներին բաժանորդագրվելը, օնլայն հանդիպման միանալը կամ կարծիքը թողնելը։
  • Մի վախեցեք ցույց տալ Ձեր իրական «ես»-ը և եղեք անկեղծ Ձեր պատմությունը, արժեքները և փորձը ներկայացնելիս։

Հիշեք, որ բրենդը չի սահմանափակվում միայն լոգոյով, գույներով և վիզուալ տարրերով։ Այն ներառում է յուրաքանչյուր շփման կետ, որ մարդիկ ունենում են Ձեզ հետ։ Իսկ անձի բրենդը հանդիսանում է հրաշալի գործիք, որը կարող է վստահություն, լսարան և աճ ապահովել բիզնեսի համար: Ի վերջո, մարդիկ սիրում են աշխատել այն մարդկանց հետ, ում վստահում են:




Կայք՝ uteach.io

Էլ. հասցե՝ support@uteach.io

Հեռ.՝ +374 55 85 55 88

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։