Փոքր և միջին ձեռնարկությունների սխալների թոփ տասնյակը
Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ները) կարող են մեծապես շահել տեխնոլոգիաների ներդրումից և շահագործումից: Տեխնոլոգիաների պատշաճ ներդրման շնորհիվ ՓՄՁ-ները հաճախ արտադրողականության, հաղորդակցության և ավելի ցածր գնով բիզնես ծավալելու օգուտների հիմնական շահառուներից են հանդիսանում:
Տասնամյակներ շարունակ ՓՄՁ-ներին հասանելի չեն եղել կազմակերպության ռեսուրսների պլանավորման բարդ համակարգի լուծումները, հասուն բիզնես գործընթացների ձևավորումն ու ավտոմատացումը, առաջարկ/արժեք ինտեգրված հաղորդակցության շղթայի ստեղծումը, ինչպես նաև ակնհայտորեն բացակայել է ընդհանուր տեղեկատվական անվտանգությունը և բիզնեսի շարունակականությունը:
ՓՄՁ-ներին այժմ հասանելի են ենթակառուցվածքները, գործիքները և գործընթացները, որոնք զգալիորեն բարձրացնում են բիզնեսի արդյունավետությունը: Ցավոք սրտի, կա մեկ խնդիր: Թվում է` ՓՄՁ-ները անընդհատ տարածված սխալներ են գործում, որոնք նրանց թույլ չեն տալիս կիրառել տեխնոլոգիաները` ի նպաստ բիզնեսի արժեքի:
Հիմնական սխալները հետևյալն են`
Տեխնոլոգիաներից հեռու մնալը. ՓՄՁ-ների շատ ղեկավարներ դիտարկում են տեխնոլոգիաները որպես «անհրաժեշտ չարիք» կամ «վերջին միջոց», ինչը սովորաբար հմտությունների պակասի, անտեղյակության կամ զգացմունքային կողմնապահության հետևանք է: Տեխնոլոգիաների զարգացումը և դրանց ազատ հասանելիությունն ունեն լավ փաստագրված և ապացուցված օգուտներ ՓՄՁ-ների համար: Ուսումնասիրե՛ք տարբերակները, ընդունե՛ք ռազմավարություններ և կտեսնեք, թե ինչպես է Ձեր ՓՄՁ-ն բարձրացնում արդյունավետությունը, բացառում մարդկային սխալը, բարելավում հաճախորդների հետ հարաբերությունները և նվազեցնում բիզնեսի ծախսերը:
Գնահատման գործընթացի բացակայություն. Սխալ մի՛ գործեք. տեխնոլոգիայի ներդրումը պահանջում է ձևավորված գործընթաց և մանրակրկիտ քննություն: Ծախսերի և կազմակերպչական հնարավոր թերությունների պատճառով ՓՄՁ-ները, որոնք անլուրջ են մոտենում տեխնոլոգիայի կիրառմանը, սովորաբար խնդիրներ են ունենում և չեն կարողանում համապատասխանել մարտավարական և ռազմավարական նպատակներին: Առավել մեծ հաջողություն և ցածր ծախսեր ապահովելու համար տեխնոլոգիայի հետ կապված բոլոր որոշումները կայացրե՛ք գործընթացը «ֆիլտրելու» միջոցով:
Որոշումների կայացում «մենք կկարողանանք դա անել» սկզբունքի հիման վրա. ՓՄՁ-ի ղեկավարը հաճախ սովոր է ինքնուրույն ընդունել բիզնեսի հետ կապված կարևոր որոշումների մեծ մասը, եթե ոչ բոլորը: Սխալ է, երբ նա որոշման ընդունման այս ձևը կիրառում է տեխնոլոգիաների պարագայում: Բարդության, փոփոխության արագության, ընտրության բազմազանության պատճառով ապավինեք բարձր որակավորմամբ տեխնոլոգիաների մասնագետներին, որոնք կուղեկցեն ձեզ ամբողջ գործընթացում: Դուք կարող եք կայացնել որոշումը, բայց տեղեկատվությունը և առաջարկությունները ի մի բերելու համար հույսը միայն Ձեզ վրա մի՛ դրեք:
Տեղական արտադրության ՏՏ սպասարկում. Շատ հաճախ տեխնոլոգիաների սպասարկման գծով նշանակվում է ներքին աշխատակից, որին պետք է դիմել տեխնոլոգիաների հարցերով: Այդ անձը միշտ չէ որ հմուտ եւ փորձառու է: Նրանց ընտրում են, քանի որ «պետք է լինի մեկը, ով կօգնի»: Այս մոտեցման որդեգրումը սթրեսի է ենթարկում այդ աշխատակցին և զայրացնում է օգտատերերին, քանի որ նրանք չեն կարողանում ճիշտ օգնություն ստանալ, երբ դրա կարիքն ունեն: Այս մոտեցումը նաև զգալիորեն ավելացնում է բիզնեսի ծախսերը:
Ամենացածր գնի վրա կենտրոնացումը. ՓՄՁ-ների ղեկավարները չեն ցանկանում ներդրում կատարել իրենց բիզնեսում: Փոխարենը, երբ կայացվում է գնման վերաբերյալ որոշում, բոլոր ջանքերը կենտրոնացվում են հնարավոր ամենացածր գինը ստանալու վրա, նույնիսկ ֆունկցիոնալությունը վարկաբեկելու կամ բիզնես պահանջներին չհամապատասխանելու գնով: Մի՛ տարակուսեք՝ արդյոք արժե՞ վճարել ֆունկցիոնալության ու պահանջվող օգուտի համար և մի՛ շրջանցեք կանոնները:
Հին տեխնոլոգիան չափազանց երկար պահելը. Շրջահայաց է ներդրումներից ստացվող հասույթը առավելագույնի հասցնել բիզնեսի բոլոր ոլորտներում: Սա ներառում է նաև տեխնոլոգիաները: Սակայն, որոշակի պահի այս հեռանկարի դիտարկումը հին տեխնոլոգիաների կիրառմամբ հետ է պահում բիզնեսին` չընձեռելով նոր հնարավորություններ արդյունավետությունը բարձրացնելու և ծախսերը կրճատելու համար: Որդեգրե՛ք ներդրումները առավելագույնին հասցնելու ակտիվ բալանսավորված մոտեցում` փորձելով ներդրված տեխնոլոգիայից քաղել առավելագույնը:
Պահանջների կատարումը նրանով, ինչ ունեք. Շատ հաճախ գործիքներն օգտագործվում են ոչ պատշաճ և հաճախ վնասակար արդյունքների համար: Սա ճիշտ է նաև տեխնոլոգիաների դեպքում: ՓՄՁ-ները փորձում են մի տեխնոլոգիան օգտագործել մեկ այլ նպատակով, որի համար այն նախատեսված չէ: Կամ, նրանք փորձում են իրենց ունեցած տեխնոլոգիան համապատասխանեցնել մի նպատակի, որին գրեթե հնարավոր չէ հասնել: Դադարե՛ք կիրառել տեխնոլոգիաները այնպիսի խնդիրներ կամ նպատակների համար, որոնց համար դրանք նախատեսված չեն և առաջ տարեք բիզնեսը` ամեն անգամ կիրառելով աշխատանքի համար նախատեսված ճիշտ գործիքները:
ՏՏ-ն բիզնեսի ներսում պահելը. Որքան էլ այս տարբերակը գայթակղիչ թվա, այն լի է վտանգներով: Եթե ձեր բիզնեսը ՏՏ ոլորտում չէ, Ձեր կարիքներն ու ֆինանսական բարեկեցությունն ավելի լավ կսպասարկվեն, եթե ՏՏ-ն հեռացնեք ձեր բիզնեսից և հանձնարարեք այն մասնագետներին: Տարբերակներն հասանելի են ամենուրեք և դրանց հետ կապված ծախսերն ավելի քիչ են, քան ՏՏ-ները «ներսում պահելը»:
Գովազդին չափազանց աչալուրջ լինելը. Տեխնոլոգիաներ վաճառողն ուզում է, որ Դուք գնեք իր ապրանքը կամ ծառայությունը: Սա վատ բան չէ՝ հաշվի առնելով, որ Դուք կարող եք ստուգել պնդումների իսկությունը և խոսել այլ նմանատիպ բիզնեսների հետ` հասկանալու արժեքը, վնասներն ու օգուտները: Ուշադրություն մի՛ դարձրեք կայքէջին, գրքույկին և գովազդին: Ավելի խորը ուսումնասիրե՛ք առաջարկվող լուծումները, խոսեք այլ կազմակերպությունների հետ, ովքեր օգտագործում են այդ լուծումը և վաճառողին ստիպեք կապել իրենց տեխնոլոգիան Ձեր ճշգրիտ կարիքներին:
Պատշաճ հավատարմությունը տեխնոլոգիաներին. Երբ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիաների գնահատում, որոշումների կայացում, իրագործում և ներկայացում, ՓՄՁ-ի տիպիկ ղեկավարը կմասնակցի գնահատմանն ու որոշումների ընդունմանը, իսկ մնացածը կթողնի մյուսներին: ՓՄՁ-ի խելամիտ ղեկավարը հավատարիմ կմնա գործընթացին և գործնական օգուտներ քաղելուն`ճանապարհի յուրաքանչյուր քայլին տեխնոլոգիաների խնամքով ներդրման միջոցով` այսպիսով բարձրացնելով պատասխանատվությունը, ծախսերի գիտակցումը, համակարգի ընդունելիությունը օգտատերերի համար և ներդրումներից առավելագույն եկամուտը:
Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։