search
close
singin icon
close

Ամպային հիմքով աշխատող ծրագրային ապահովումների տեսակները

Հունվարի 18, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Կան ամպային հիմքի վրա աշխատող ծրագրային ապահովման բազմաթիվ առաջարկներ, և սա հաճախ շփոթմունք է առաջացնում։ Բոլոր առաջարկներն ունեն իրենց լավ և վատ կողմերը, բայց ամբողջի մեջ կարող է դժվար լինել կողմնորոշվել՝ ինչպես են դրանք համակցվում և ինչպես կարող են օգտագործվել: 

Ամպային հիմքով աշխատող ծրագրային ապահովման երեք հիմնական տեսակներ կան՝

  • Ծրագրային Ապահովումն՝ ինչպես ծառայություն,
  • Հարթակն՝ ինչպես ծառայություն,
  • Ենթակառուցվածքն՝ ինչպես ծառայություն։

Ծրագրային Ապահովումն՝ ինչպես ծառայություն (SaaS)


Դուք կարող եք որոշել գնել ծրագրային ապահովումը բաժանորդագրության սկզբունքով և օգտագործել այն համացանցի միջոցով։ Այս տարբերակը հայտնի է «Ծրագրային ապահովումն՝ ինչպես ծառայություն» անունով, քանի որ ծրագրային ծառայությունը հասանելի է և պատրաստ օգտագործման ցանկացած պահի։ Այս դեպքում կարիք չկա տեղադրել ծրագրային ապահովումը։ Դուք պարզապես գրանցվում եք և սկսում այն օգտագործել մի քանի րոպեի ընթացքում։ Այս ծառայության հիմնական առավելությունն այն է, որ ծառայությունը կարելի է ձեռք բերել ըստ օգտագործողների, այսինքն` Դուք կարող եք սկսել օգտագործել ծրագրային ապահովումը մեկ օգտատիրոջ հաշվով կամ ընդլայնել՝ ունենալով տասնյակ հազարավոր օգտատերեր։ Այս տարբերակը հասանելի է դարձնում ծրագրային ապահովումը փոքր բիզնեսներին: Նախկինում ձեռնարկությունների համար նախատեսված բարդ ծրագրային ապահովման լուծումների օգտագործումը հասանելի չէր փոքր բիզնեսներին՝ իրականացման հետ կապված հսկայական ծախսերի պատճառով։


Հարթակն՝ ինչպես ծառայություն (PaaS)


Եթե Դուք ունեք ՏՏ թիմ, որը ցանկանում է ամբողջովին վերահսկել ծրագրային ապահովումը, սակայն չունի մնացած ենթակառուցվածքները կառավարելու հնարավորություն, ապա «Հարթակն ինչպես ծառայություն»-ն այն է, ինչ ձեզ հարկավոր է։ Ամպային ծառայությունները, ինչպես օրինակ՝ Microsoft Azure-ը, AWS-ը կամ Google Cloud-ը, տրամադրում են հարթակ, որի վրա Դուք կարող եք տեղադրել ծրագրային ապահովումը։ Հարթակը ներառում է օպերացիոն համակարգեր և տվյալների բազաներ, սակայն Ձեր կազմակերպությունն է պատասխանատու այս հարթակում ծրագրային ապահովման տեղադրման և կառավարման համար։ Ենթակառուցվածքային հարթակները գտնվում են հսկայական տվյալների կենտրոններում, որոնք վերահսկվում են այս ծառայությունն առաջարկող ծրագրային ընկերությունների կողմից։


Ենթակառուցվածքն՝ ինչպես ծառայություն (IaaS)


«Ենթակառուցվածքն` ինչպես ծառայություն» տարբերակի դեպքում Դուք գնում եք վիրտուալ համակարգիչներ և օգտագործում դրանք համացանցի միջոցով։ Վիրտուալ սերվերը կարող եք պատկերացնել ֆիզիկական սերվերի օրինակով, որը, սակայն, հասանելի է համացանցի միջոցով։ Դուք ստեղծում եք վիրտուալ սերվերները և ապա օգտագործում դրանք այնպես, կարծես դրանք Ձեր կազմակերպության տարածքում գտնվող ֆիզիկական սերվերներ են։ Այս դեպքում Ձեզ անհրաժեշտ կլինի ունենալ սեփական աշխատակազմը՝ այս սերվերների վրա ծրագրային ապահովումը տեղադրելու և սպասարկելու համար։ Այս մոդելը կոչվում է «Ենթակառուցվածքն` ինչպես ծառայություն»։


Հիբրիդ մոդել


Կա նաև «հիբրիդ» մոդել, երբ Դուք կարող եք ընտրել թվարկված տարբերակների համադրությունները։ Հիբրիդ մոդելի օրինակ է, երբ Դուք օգտագործում եք Ձեր կազմակերպությունում տեղադրված ծրագրային ապահովումը մի դեպքում, և ամպային հարթակում տեղադրված ամպային տարբերակը մեկ այլ դեպքում։ Հիբրիդ մոտեցումը ենթադրում է, որ Ձեր ընկերությունն ունի համապատասխան ՏՏ ռեսուրսներ՝ կազմակերպության տարածքում ծրագրային ապահովումը տեղադրելու համար։ Հիբրիդային մոտեցման շնորհիվ Դուք կարող եք զուգակցել առաջարկները և ստանալ բազմաթիվ տարբերակներ։


Ծրագրային լուծում ընտրելիս հարկավոր է հաշվի առնել Ձեր ունեցած բոլոր տարբերակները՝ ընտրելու համար ամենահարմարը:



Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։