Սկզբում հաճախորդը, հետո՝ բրենդը։ Երբեմն մարքեթինգային ռազմավարություններ մշակելիս բրենդները շրջանցում են «Value-first» մարքեթինգային դետալը։ Այն հիմնականում ենթադրում է հասկանալ, թե ինչ է հաճախորդն իսկապես պետք, ինչ՝ ոչ։
Շրջանցել պետք չէ
«Value-first» մարքեթինգը թույլ է տալիս բրենդին ստեղծել բովանդակություն և առաջարկներ, որոնք անմիջականորեն օգտակար են հաճախորդի համար և չեն ենթադրում որևէ փոխադարձ ակնկալիք։ Իսկ հիմքում ընկած են հաճախորդի նախասիրությունները, կարիքները․․․Արդյունքում բարձրանում է հաճախորդի վստահությունը բրենդի նկատմամբ, և ստեղծվում երկարաժամկետ փոխհարաբերություններ։
«Value-first» մարքեթինգը կիրառելու մասին
Ցանկացած հաջողված ռազմավարություն պահանջում է մանրակրկիտ աշխատանք։ Եվ «Value-first» մարքեթինգային ռազմավարությունը բացառություն չէ։
Սկսեք լսարանին լավ հասկանալուց։ Պետք է իմանալ, թե ինչ է լսարանն ուզում, ինչ հետաքրքրություններ ունի, որոնք են առկա խնդիրները, որոնք կարող է լուծել հենց Ձեր բրենդը։
Մշտապես ստեղծեք օգտակար ու բարձրորակ բովանդակություն, օրինակ՝ հոդվածներ, հոլովակներ, լուսանկարներ։ Բայց ամեն ինչ միանգամից անել պետք չէ, ուշադրություն դարձրեք, թե որ բովանդակությանն է լսարանն ավելի շատ արձագանքում։
Կապի մեջ եղեք հաճախորդի հետ և լսեք նրա արձագանքը։ Պատասխանեք մեկնաբանություններին, կիսվեք և գնահատեք նրա կարծիքը։ Այսպես կհասկանաք Ձեր բրենդի հաջորդ քայլը։ Միգուցե դա նոր պրոդուկտ է, որի մասին երազում էին Ձեր հաճախորդները, միգուցե դա ծրագրի ինչ-որ կոճակ է, որը կպարզեցնի Ձեր հաճախորդների փորձառությունը։
Խոսենք թվերից
Որոշ ընկերություններ որոշել են փորձել «Value-first» մարքեթինգի արդյունավետությունը և անցկացրել են հետազոտություններ։ Օրինակ Clear Channel-ի և JCDecaux-ի հետազոտությունը ցույց է տվել, որ սպառողների 81%-ի համար գնումներ կատարելու ամենակարևոր գործոնը վստահությունն է։ Եվ այստեղ բեմ է բարձրանում «Value-First» մարքեթինգային ռազմավարությունը։Ստեղծելով արժեք՝ բարձրանում է բրենդի հեղինակությունը, ճանաչելիությունը և լսարանի վստահությունը։
«Value-First» ռազմավարության արդյունավետ պրակտիկաները
Hootsuite-ը սոց․ մեդիայի գործիք է և մշտապես ուշադրություն է դարձնում իր լսարանի կարիքներին։ Օրինակ՝ շարունակաբար տրամադրում է օգտակար ռեսուրսներ, որոնց համար վճարել պետք չէ։ Բլոգեր, դասընթացներ, վեբինարներ, SEO և hashtag գեներատորներ․․․։
Wistia տեսանյութերի հարթակը ստեղծել է ուսուցողական կենտրոն՝ բլոգերով, տեսանյութերով և վեբինարներով՝ ապահովելով հիանալի փորձ հաճախորդների և ոչ հաճախորդների համար։
Zappos բրենդը հայտնի է հենց այս մոտեցմամբ, քանի որ շեշտը դնում է հաճախորդների հարմարավետության վրա։ Օրինակ, տրամադրում է արագ ու անվճար առաքման, վերադարձի ու անհատականացված սպասարկման ծառայություններ, որոնք պարզեցնում են հաճախորդի փորձառությունը։
«Value-First» մարքեթինգային ռազմավարությունը հաճախորդի մասին է, նրան լսելու և հնարավորինս օգնելու։ Այսպիսով, օգնե՛ք Ձեր լսարանին՝ զարգացնել Ձեր բրենդը։
Կայք՝ targeting.am
Էլ. հասցե՝ marketing@targeting.am
Հեռ.՝ +374 (96) 27 72 14
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։