search
close
singin icon
close
Acba SME

Վեբինարները՝ որպես բիզնեսի աճին նպաստող գործիք

Փետրվարի 05, 2025
1
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Վեբինարները հաճախ են օգտագործվում մարքեթինգում ապրանքի կամ ծառայության վաճառքները խթանելու համար։ Դրանք ոչ միայն օգնում են անմիջական կապ հաստատել լսարանի հետ, այլև համարվում են արդյունավետ մարքեթինգային գործիք։

Իսկ ինչպե՞ս են վեբինարները նպաստում Ձեր բիզնեսի աճին։


Ստեղծվում է լսարանի հետ կապ հաստատելու հնարավորություն


Եթե հաճախ չեք մասնակցում օֆլայն հանդիպումների, ամենայն հավանականությամբ չունեք պոտենցիալ հաճախորդների հետ անմիջականորեն հաղորդակցվելու հնարավորություն։ Վեբինարները հիանալի հնարավություն են հասկանալու նրանց հարցերն ու կարիքները։ Իսկ քանի որ վեբինարից նրանք ակնկալում են ստանալ որևէ խնդրի պատասխան, ապա Դուք կարողանում եք վստահություն ստեղծել բրենդի նկատմամբ, ինչը մեծ ազդեցություն ունի հաճախորդի գնման որոշման վրա։


Ձեռք եք բերում որակյալ մուտքային հաճախորդներ (լիդեր)


Վեբինարին մասնակցելու համար մարդիկ թողնում են իրենց կոնտակտային տվյալները։ Սա ոչ միշտ է նշանակում, որ նրանք անմիջապես պատրաստ են վճարել Ձեր բիզնեսի առաջարկած լուծման համար։ Սակայն Ձեզ հաջողվում է հավաքել լսարան, որի խնդիրների լուծումը Ձեր բիզնեսի առաքելությունն է։ Իսկ ճիշտ մարքեթինգային ռազմավարության շնորհիվ հնարավոր է նրանց փոխակերպել վճարող հաճախորդների։


Կոչ եք անում լսարանին կատարել հաջորդ քայլը


Շատերն օգտագործում են վեբինարները պարզապես որպես ապրանքը կամ ծառայությունը ներկայացնելու միջոց, ինչը հակառակ ազդեցություն է ունենում բրենդի համար։ Վեբինարի հիմնական նպատակն է օգնել լսարանին, իսկ որպես այդպիսին Դուք կարող եք ուղղորդել նրանց կատարել հաջորդ քայլը։ Դա կարող է լինել որևէ ռեսուրս ներբեռնելը` որպես հատուկ առաջարկ մասնակիցների համար, որն ավելի կմոտեցնի նրանց գնում կատարելուն։


Ահա, թե ինչ պետք է հաշվի առնել վեբինարները բիզնեսի աճի ռազմավարության մեջ կիրառելու և առավելագույնը քաղելու համար.


1․ Սահմանեք հստակ նպատակ

Հաջողված վեբինար կազմակերպելը չի նշանակում ունենալ ներդրումների անմիջապես վերադարձ։ Դրա հաջողությունն ավելի շատ պայմանավորված է նախապես սահմանված նպատակով։ Նպատակները կարող են լինել տարբեր, օրինակ՝ բարձրացնել բրենդի ճանաչելիությունը, իրազեկել կամ կրթել լսարանին, ներգրավել նոր լսարան, ծանոթացնել արդեն իսկ ստեղծված լսարանին Ձեր նոր լուծումների հետ և այլն։

Իսկ վեբինարի նպատակը ուղիղ կապ ունի բիզնեսի ընդհանուր նպատակների հետ։ 

Օրինակ, եթե ցանկանում եք որոշակի մարքեթինգային լիդերին (MQL) փոխակերպել վաճառքի պատրաստ լիդերի (SQL), ապա վեբինարները կարող եք կենտրոնացնել ներկայիս լսարանի կարիքների շուրջ։


2. Տարածեք վեբինարը բոլոր հնարավոր ալիքներով

Ըստ վիճակագրության՝ գրանցված մասնակիցների միջինում 35-45%-ն է մասնակցում հանդիպմանը։ Ուստի կարևոր է հնարավորինս տարածել վեբինարը՝ օգտագործելով սոցիալական մեդիա հարթակները (հրապարակումներ, հարցումներ, խմբի ներսում քննարկումներ, իրադարձություններ, գովազդ), էլ․ փոստային արշավները (համապատասխան ինֆորմացիա, հիշեցումներ), համայնքը և այլն։ Մարդիկ հաճախ մոռանում են գրանցվելու մասին, ուստի կարող եք ուղարկել հիշեցումներ՝ 1 շաբաթ առաջ, 1 օր առաջ և վեբինարից 1 ժամ առաջ։


3․ Դարձրեք վեբինարը մարքեթինգային ընդհանուր ռազմավարության մի մաս

Ինչպես նշեցինք, անվճար վեբինարից անմիջապես շահույթ ստանալը գրեթե անհնար է։ Ուստի մինչ վեբինարին անցնելը մշակեք՝ ինչ ճանապարհ եք ցանկանում, որ մասնակիցն անցնի Ձեր բրենդի հետ մինչ հաճախորդ դառնալը և դրանից հետո։ Որոնք կլինեն այն քայլերը, որոնք ավելի կմոտեցնեն մասնակցին Ձեր բիզնեսի նպատակներին։ Միգուցե վեբինարը այն մասնակիցների համար է, որոնք նախկինում առնչվել են բրենդի հետ, փնտրում են արագ լուծում, իսկ վեբինարի վերջում ներկայացված հատուկ առաջարկը հնարավորություն է գործել այդ պահին և փոխակերպվել նոր փուլ։


4․ Օգտագործեք վեբինարի ձայնագրությունը՝ որպես մարքեթինգային բովանակություն

Բացի միայն մասնակիցներին ձայնագրությունն ուղարկելուց, տեսանյութը կարող եք օգտագործել որպես սոցիալական մեդիայի բովանդակության մի մաս։ Ինչպես նաև, այս բովանդակությունը կշարունակի ծառայել որպես լիդ մագնիտ Ձեզ համար։ Օրինակ՝ ցանկացած պահի թեմայով հետաքրքրվող անձինք կստանան տեսանյութը կոնտակտային տվյալները թողնելու դիմաց։


Այս քայլերը կիրառելով՝ ոչ միայն կմեծացնեք վեբինարի ազդեցությունը, այլև կստանաք առավելագույն արդյունք բիզնեսի աճի համար։


Կայք՝ uteach.io

Էլ. հասցե՝ support@uteach.io

Հեռ.՝ +374 55 85 55 88

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։