Մարքեթինգային պլանը այն փաստաթուղթն է, որն արտացոլում է կազմակերպության անելիքները շուկայի մասին և ցույց է տալիս, թե ինչպես է կազմակերպությունը ձգտում հասնել իր առջև դրված նպատակներին: Մարքեթինգային պլանով ամրագրվում է կազմակերպության հաճախորդների հետ արդյունավետ և նպատակահարմար հարաբերությունների հաստատման ռազմավարությունը և ուղիները:
Ի տարբերություն բիզնես-պլանի, որն իրենից ներկայացնում է առաքելությունների, նպատակների, ռազմավարությունների և ռեսուրսների բաշխման նկարագրություն՝ մարքեթինգային պլանը ընդգրկում է ավելի նեղ տիրույթ: Վերջինիս մեջ նկարագրվում է, թե կազմակերպությունը ինչպես պետք է հասնի իր ռազմավարական նպատակներին, ինչպիսի ռազմավարություններ և մարտավարություններ պետք է դրա համար մշակվեն, սպառողների ո՞ր սեգմենտի համար է այն աշխատելու և այլն: Մարքեթինգային պլանը պետք է կապակցված լինի այլ ստորաբաժանումների պլանների հետ:
Ժամանակակից մարքեթինգային պլանների կիզակետում հաճախորդն է և մրցակցային վերլուծության արդյունքները, դրանք ավելի հիմնավորված են և իրատեսական: Մարքեթինգային պլանի կազմման համար ստեղծվում են միջֆունկցիոնալ թիմեր, որպեսզի հաշվի առնվեն բոլոր ստորաբաժանումների կարծիքները: Այն կազմվում է 1 տարի ժամկետով, սակայն որոշ պլաններ կարող են ավելի երկարաժամկետ լինել:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։