search
close
singin icon
close

Բար բացելու նախագիծ

0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Մտածում ե՞ք բացել սեփական բարը: Իսկ ե՞րբ նախաձեռնել գաղափարի իրականացումը:

Բար: Ինչպե՞ս սկսել

Երբ բնակչության եկամուտները աճում են և երկիրը գտնվում է տնտեսական զարգացման փուլում, ճիշտ ժամանակն է բար բացել: Հաջողված աշխատանքային օրվա ավարտին մարդկանց մեծամասնությունը շտապում է հանդիպել ընկերներին, սիրելիին կամ պարզապես միայնակ ցանկանում է այցելել բար՝ լիցքաթափվելու և որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելու նպատակով: Բնակչության վճարունակության աճը ուղղակի ազդեցություն ունի բարի հաճախելիության ցուցանիշի աճի վրա, ինչը հնարավորություն է տալիս նոր բացված բարին՝ զբաղեցնել իր դիրքերը զարգացող շուկայում՝ օգտվելով բարենպաստ պայմաններից:

Ցանկացած բիզնես սկսելիս էական է կարողանալ օգտվել շուկայում ստեղծված իրավիճակից, նույնիսկ այնպիսի արտաքին իրավիճակից, որն առաջին հայացքից կարող է վանել, ինչպիսին է ճգնաժամը: Պետք չէ զարմանալ, քանզի մրցակիցների շուկան լքելու հետ մեկտեղ, ստեղծվում է հնարավորություն. ձեռք բերել համապատասխան տարածք՝ վարձակալության ցածր վճարով, ինչպես նաև վերավաճառքի արդյունքում հարմար գնով գնել կահույք և անհրաժեշտ սարքավորումներ: Այս շրջանում բավականին հեշտ կգտնեք հարմար տարածք հարմար արժեքով:

Մենք միասին կքննարկենք բարի բացման հիմնական քայլերը. տարածքի որոնում, կազմակերպչական հարցերի քննարկում, թղթաբանության ուսումնասիրում, մարդկանց՝ անձնակազմի և հաճախորդների հետ աշխատելաձևեր, սկզբնական ներդրումների չափի հաշվարկում:


Բարի և ռեստորանի/սրճարանի տարբերությունը:


Նախ և առաջ, հարկ է հասկանալ բարի և ռեստորանի կամ սրճարանի էական տարբերությունները:

· Աշխատակիցների քիչ քանակ. Բարմենը կարող է միաժամանակ սպասարկել ավելի շատ հաճախորդների քան մատուցողը:

· Փոքր տարածք. Բարի ավելի փոքր տարածքը կարող է սպասարկել նույնքան հաճախորդների, որքան ռեստորանի կամ սրճարանի ավելի մեծ տարածքը, շնորհիվ բարի սեղանիկի (կանգնակ, ռուս. стойка) առկայության:

· Խոհանոցի բացակայություն. Ճաշացանկի մեջ կարելի է ներառել առանց բարդ սարքավորումների պատրաստվող կամ պատրաստի ուտեստներ, համագործակցել մոտակա սրճարաններից մեկի հետ, իսկ հիմնական եկամուտը ստանալ ըմպելիքների վաճառքից:

Բար բացելու երկու մոտեցում:

  • Դժվար և ծախսատար

Առաջին հերթին որոշել բարի ձևաչափը և սահմանել հաճախորդների նախընտրելի սեգմենտը, այնուհետև գտնել կոնցեպտին և սեգմենտին համապատասխան տարածք:

  • Հեշտ և քիչ ծախսատար

Առաջին հերթին գտնել հարմար տարածք, որը արդեն համապատասխանեցված կլինի բարի ձևաչափին (նախկին/ փակված մեկ այլ բարի տարածք), այնուհետև այդ տարածքին համապատասխան որոշել ձևաչափը և սահմանել թիրախային շուկան:

Իրավական դաշտ:

Բար բացելիս ամենաառաջին և կարևոր գործը օրենսդրության ուսումնասիրումն է, որպեսզի խուսափեք տուգանքներից և չդադարեցնեք բարի գործունեությունը անմիջապես բացվելուց հետո: Հանրային սննդի կետ բացելիս պարտադիր պետք է մանրամասն ուսումնասիրել ստորև ներկայացված օրենքները:

  1. Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենք
  2. Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ օրենք
  3. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու մասին ՀՀ օրենք
  4. Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:
  5. Երևան քաղաքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման լիցենզիաների տրման կարգը
  6. ՀՀ տարածքում ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի և հանրային սննդի կազմակերպման լիցենզիաների տրման կարգի մասին
  7. Հանրային սննդի կազմակերպման կանոններ
  8. Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքը

Ցանկալի է ձեռքի տակ ունենալ բոլոր առնչվող օրենքները, որպեսզի բարի բացման յուրաքանչյուր փուլում մանրակրկիտ ուսումնասիրել օրենքի պահանջները:


Բարի եկամտի աղբյուրները:

Հիմնական եկամուտը ստացվում է ըմպելիքների վաճառքից և խոհանոցի առկայության դեպքում՝ խոհանոցից: Սակայն կան լրացուցիչ ծառայություններ, որոնք կարող են եկամտի աղբյուր հանդիսանալ: Օրինակ՝ կարող եք այնպես նախագծել հիմնական սրահը, որ հետագայում ցերեկային կամ առավոտյան ժամերին վարձակալության հանձնեք, որպես հանդիպումների սրահ կամ ինտելեկտուալ խաղերի երեկոներ կազմակերպելու նպատակով: Կարող եք գովազդման համար եկամուտներ ստանալ մատակարարներից, նրանց արտադրանքը Ձեր մոտ ցուցադրելու դիմաց /զովացուցիչ ըմպելիքներ, ծխախոտ, ոգելից ըմպելիքներ և այլն/:


Բար բացելու հիմնական քայլերն են.

  • Որոշել հիմնական ձևաչափերը
  • Ընտրել համապատասխան վայր
  • Նախապատրաստել տարածքը
  • Ձեռք բերել սարքավորումներ և կահույք
  • Գրանցել բիզնեսը
  • Կազմել ճաշացանկ
  • Ընտրել անձնակազմ
  • Հաշվարկել նախնական ներդրումների քանակ
  • Գովազդել բարը
Բարերի հիմնական ձևաչափերը

Բար բացելու հիմնական դրույթներին և կարևոր կետերին ծանոթանալուց հետո, պետք է որոշել բարի ձևաչափը: Բարի ձևաչափից է կախված լինելու տարածքի ընտրությունը, հաշվի առնելով տեղակայումը և հարմարությունների առկայությունը, թիրախային շուկայի սահմանումը, մենյուն, ընդհուպ մինչև բիզնեսի կազմակերպաիրավական ձևի ընտրությունը և հետագա քայլերի պլանավորումը:

Տարբեր երկրներում բարերը դասակարգվում են տարբեր կերպ: Ըստ «Բարմենների միջազգային ասոցիացիա»-ի բարերը, որոնք առանձին հաստատություն են հանդիսանում, կամ գտնվում են ռեստորանային համալիրում, սակայն առանձին սրահում, լինում են հետևյալ տեսակների՝

  • Գաստրո բար /Գրիլ բար/. Ի համեմատ այն բարերի, որոնք պարզապես մատուցում են հեշտ պատրաստվող ուտեստներ և շեշտը դնում են խմիչքի տեսականու վրա, գաստրո բարերում սննդի մատուցումը նույնքան կարևորված է, որքան խմիչքինը: Ի տարբերություն սրճարանի, գաստրոբարում հիմնականում մասնագիտանում են խմիչքի հետ զուգակցվող ուտեսների վրա և ճաշացանկը համեմատաբար ավելի սահմանափակ է լինում: Ճաշացանկի հիմնական մասը կազմում են դասական ուտեստները, սակայն յուրաքանչյուր գաստրո բար պետք է տարբերվի յուրահատուկ ճաշատեսակով, որը ներկայացվում է շեֆ խոհարարի կողմից: Գաստրո բարերում ներկայացված են լինում զանազան ալկոհոլային ըմպելիքներ և կոկտեյլներ տարբեր ճաշակի անձանց համար: Հատկապես հանգստյան և տոն օրերին գաստրո բարերը լիարժեք չեն համարվի առանց զվարճալի երեկոների, մրցույթների, պարերի և կենդանի երաժշտության: Եթե ցանկանում եք Ձեր այցելուները ոչ միայն ուրախ ժամանակ անցկացնեն, այլ նաև համեղ սնվեն, ապա ընտրեք գաստրո բար բացելու գաղափարը:
  • Գարեջրի բարերը կամ պարզապես փաբերը մեր օրերում լայն տարածում են գտել, ոնդ որում որոշ դեպքերում հաստատությունները ունենում են սեփական գարեջրի արտադրություն, կամ պարզապես մատուցում են այլ արտադրողների գարեջրի տեսականին: Գարեջրատներին և փաբերին բնորոշ է փայտյա կահույքը և բարի կանգնակը (ռուս. Стойка): Գարեջրատների առանձնահատկություններից է նաև գարեջրի մեծ տեսականին, որը ներկայացված է լինում բարի կանգնակի ետնամասում՝ գարեջուր լցնող սարքերի միջոցով, որտեղից մատակարարվում է գարեջուրը: Խոհանոցի առաջարկած ճաշատեսակները հիմնականում սահմանափակվում են սենդվիչներով և մի քանի դասական տաք ուտեստներով: Նման հաստատությունների ճաշացանկում մեծ տեղ են զբաղեցնում գարեջրի հետ մատուցվող խորտիկները: Փոքր փաբերում հաճախ ջերմ մթնոլորտ է ստեղծում հաստատության սեփականատերը, ով անձամբ է ողջունում և ուղեկցում այցելուներին:
  • Կոկտեյլ բարերը Երևանում համեմատաբար նոր զարգացող բարի տեսակներից են: Դրանք հիմնականում մասնագիտացած են հենց կոկտեյլների պատրաստման և յուրօրինակ մատուցման մեջ: Որոշ դեպքերում կոկտեյլ բարերում նույնիսկ բացառում են գարեջրի կամ գինու տեսականու առկայությունը, կենտրոնանալով միայն բարձր ալկոհոլային խմիչքների վրա: Կոկտեյլ բարերում մատուցում են ինչպես դասական, այնպես էլ հատուկ կոկտեյլներ (special cocktails), որոնք, հավանաբար, չեն կարող պատրաստել այլ հաստատություններում՝ տեղում պատրաստվող յուրահատուկ բաղադրիչների շնորհիվ: Այդ պատճառով շատ կարևոր է պրոֆեսիոնալ բարմենի ընտրությունը, ով ըստ էության կազմելու է Ձեր հատուկ կոկտեյլների մենյուն և լինելու է հենց այն գործոնը, որի համար հաճախորդները ընտրելու են Ձեր կոկտեյլ բարը:
  • Գինու բարում, հաճախորդները հնարավորություն ունեն համտեսել գինու տարբեր տեսակներ: Գինու բարերի սեփականատերերը պետք է անդադար համալրեն իրենց տեսականին նոր և շուկայում մեծ պահանջարկ վայելող գինու տեսակներով: Առաջին հերթին պետք է ունենալ գինու մեծ մառան, քանի որ գինին հատուկ «վերաբերմունք» և պահպանման պայմաններ է պահանջում:

Այսպիսի հաստատությունների ճաշացանկում տաք ուտեստներ հիմնականում չեն ներառվում, քանի որ այստեղ այցելելու հիմնական նպատակը ոչ թե ճաշելն է, այլ գինու, պանրի և մսի տեսականու շուրջ երեկոն վայելելը և լիցքաթափվելը: Եթե որոշել եք գինու բար բացել, ապա անպայման պետք է նախատեսել հատուկ աշխատակից՝ սոմելյե, ով կկարողանա ճիշտ խորհուրդներ տալ գինիների ընտրության հարցում:

  • Սպորտ բարեր հիմնականում այցելում են մարզասերները: Ամբողջ աշխարհում անդադար աճում է սպորտի նկատմամբ հետաքրքրությունը: Սպորտ բարերում մարդիկ կարող են հետևել իրենց սիրելի մարզական հանդիպումներին, օգտվել գարեջրի և խմիչքների տեսականուց և խոհանոցից: Այն պետք է հագեցած լինի հատուկ էկրաններով և տեխնիկայով, որոնք կապահովեն տեսանելիություն բարի ցանկացած անկյունից և լինի հարմարավետ, որպեսզի դառնա սպորտային խաղերը դիտելու և լավ ժամանակ անցկացնելու համար լավագույն վայր:
  • Լաունջ բարը հանգիստ և հարմարավետ վայր է, թույլ լուսավորության և հանգիստ երաժշտության ուղեկցությամբ, որտեղ այցելուներին առաջարկվում է տարատեսակ խմիչքներ և դասական ուտեստներ:
  • Դիսկո բար հիմնելիս առաջին հերթին պետք է ունենալ լավ ձայնային տեխնիկա, պարահրապարակ և գեղեցիկ լուսային էֆֆեկտներ: Այստեղ սպասարկման մեխանիզմը պետք է մաքսիմալ ավտոմատացված լինի: Այցելուներին կարելի է առաջարկել հայտնի կոկտեյլներ, ալկոհոլային խմիչքներ և դասական նախուտեստներ: Այսպիսի վայրերում պարը համարվում է հաճախորդների այցելության հիմնական նպատակը: Հաճախ բարի կանգնակի մոտ բացակայում են աթոռները, որպեսզի յուրաքանչյուր այցելու հանգիստ մոտենա և վերցնի իր պատվիրված խմիչքը:

Բարի տեսակը

Խոհանոց

Երաժշտություն

Գտնվելու վայլ

Գաստրո Բար

Հիմնական և շեֆ խոհարարի կողմից առաջարկվող հատուկ ուտեստներ

Տոներին և հանգստյան օրերին ակտիվ երեկոներ բարձր, հաճախ նաև կենդանի, երաժշտության ուղեկցությամբ

Քաղաքի կենտրոնական հատվածներում

Գարեջրի բար / փաբ

Դասական մի քանի ուտեստներ և գարեջրի հետ մատուցվող բազմաթիվ խորտիկներ

Գարեջրատներում երաժշտական երեկոներ բենդերի ներկայությամբ, իսկ փաբերում հիմնականում ակումբային երաժշտություն

Բնակելի տարածքներից հեռու, հիմնականում նկուղային հարկերում, որոնց վերևի հարկերը զբաղեցված են ոչ բնակելի տարածքներով

Կոկտեյլ բար

Դասական ուտեստներ, սենդվիչներ, հեշտ ու արագ պատրաստվող կերակրատեսակներ

Հանգիստ և ֆոնային երաժշտություն

Բնակելի տարածքներին մոտ, շենքերի առաջին կամ կիսանկուղային հարկերում, հյուրանոցների կամ բիզնես կենտրոնների վերին հարկերում՝ հաճախ նաև բացօթյա

Գինու բար

Գինու համար նախատեսված սառը խորտիկներ՝ պանրի ափսե և մսի տեսականի

Հանգիստ և դասական երաժշտություն

Քաղաքի կենտրոնական հատվածներում

Սպորտ բար

Դասական ուտեստներ, սենդվիչներ, գարեջրի հետ մատուցվող բազմաթիվ խորտիկներ

Երաժշտության բացակայություն, քանի որ հիմնականում մարզախաղերի դիտում է իրականացվում

Բնակելի տարածքներից հեռու

Լաունջ բար

Հիմնականում միայն խմիչքներ

Դասական, հանգիստ և ցածր երաժշտություն

Հյուրանոցների կամ գիշերային ակումբների առաջին հարկերում կամ առանձին հատվածներում

Դիսկո բար

Դասական նախուտեստներ

Բարձր ակումբային երաժշտություն

Առանձին շինություններում կամ առևտրի կենտրոնների, հյուրանոցների և բիզնես կենտրոնների վերջին հարկերում

Հայաստանում, ներկայումս կարելի է հանդիպել տարբեր ձևաչափերի և ոճերի բարերի: Որոշ դեպքերում հանդիպում են նաև վերը թվարկված ձևաչափերի համակցությամբ բարեր: Օրինակ՝ տեղական փաբերում մատուցվող գարեջրի մեծ տեսականու հետ մեկտեղ, հնարավոր է նաև փորձել կոկտեյներ և նաև պարել, նույնիսկ շատ փոքր տարածքում և լուսային էֆֆեկտների բացակայության դեպքում:

Ձևաչափը որոշելուց հետո, ժամանակն է անցում կատարել բարի բացման աշխատանքների մյուս փուլին՝ համապատասխան վայրի և տարածքի ընտրությանը:

75

Ինչպես ընտրել համապատասխան վայր՝ բար բացելու համար

Բարի հիմնական ձևաչափերն ուսումնասիրելուց և սեփական բարի համար այն որոշելուց հետո՝ անհրաժեշտ է ընտրել համապատասխան վայր:

Յուրաքանչյուր սկսնակ կամ փորձառու HoReCa (hotel, restaurant, café) ոլորտի մասնագետ հաստատությունը հիմնելիս հանդիպում է տեղանքի և տարածքի ընտրության խնդրին: Այս խնդիրը ոչ միշտ է հաջող լուծում ստանում:

Մեր օրերում շատ հաճախ ենք լսում նոր բարի բացման մասին, սակայն քիչ չեն նաև փակման դեպքերը, որի պատճառներից մեկը սխալ ընտրված վայրն է: Շքեղ և հարմարավետ բարը, որին հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնել, միանշանակ կզիջի ավելի հասարակ և պարզ բարին, որը գտնվում է քաղաքի ակտիվ հատվածում և հեշտ հասանելի է:

Բնակելի շենքերում բար բացելը կարող է հանգեցնել ձայնային մեկուսացման և առանձին օդափոխության համակարգի համար հավելյալ ծախսերի: Բացի այդ, բնակիչներին ոչ միշտ է հաճելի նման հարևանություն ունենալը: Բարի բացման համար իդեալական վայր են համարվում առևտրի կամ բիզնես կենտրոնների, հյուրանոցների և այլ ոչ բնակելի շենքերի նկուղային կամ վերջին հարկերը, կամ այն բնակելի շենքերը, որոնց առաջին երկու հարկերը հիմնականում զբաղեցված են ոչ բնակելի տարածքներով:

Թիրախային խմբին մոտ լինելը.

Բար բացելիս տեղանքի ճիշտ ընտրությունը հաջողության հիմնական բանալիներից մեկն է: Բարը պետք է գտնվի այնպիսի վայրում, որտեղ մարդկանց հոսքը օրվա ընթացքում և երեկոյան ժամերին բավականին բարձր է:

Վայր ընտրելիս մի խուսափեք այնպիսի տեղանքներից, որտեղ կան նման այլ հաստատություններ և մրցակիցներ, հակառակը՝ որքան շատ լինի ընտրության հնարավորությունը, այնքան հաճախորդների հոսքը այդ տեղանքում ավելի բարձր կլինի: Դրա ամենավառ օրինակը առկա է տարբեր երկրներում, երբ բարերը, ակումբները և ռեստորանները կենտրոնացված են լինում մեկ վայրում կամ փողոցում, որտեղ էլ պոտենցիալ հաճախորդների հոսքը բարձր է լինում:

Բարի տարածքը ընտրելիս հաշվի առեք Ձեր կողմից սահմանված թիրախային շուկան. ովքե՞ր են Ձեր հաճախորդները, ո՞ր տարիքային խմբին են պատկանում, ինչպիսի՞ն է նրանց ապրելաոճը, ի՞նչ նախընտրություններ ունեն, տեղացիներ են թե՞ զբոսաշրջիկներ: Այս հարցերին պատասխանելուց հետո հստակ պատկերացում կկազմեք, բարի առավել արդյունավետ տեղակայման մասին: Օրինակ, եթե Ձեր թիրախը միջին տարիքի, գրասենյակային աշխատանքով զբաղված մարդիկ են, բիզնես կենտրոններին մոտ լինելը կարող է առավելություն լինել Ձեզ համար: Ցերեկային ժամերին կարելի է ներգրավել հաճախորդներ՝ առաջարկելով նրանց բիզնես-լանչեր, որից հետո հավանականությունը մեծ է, որ հետագայում լիցքաթափվելու ցանկություն ունենալու դեպքում նրանք կընտրեն Ձեր հաստատությունը նաև երեկոյան այցելության համար: Կամ, եթե Ձեր թիրախը զբոսաշրջիկներն են, խուսափեք ընտրել տարածք, որը գտնելը բարդ է, օրինակ՝ ներքին բակերում, թաքնված մուտք ունեցող շենքերում կամ չլուսավորված փողոցներում: Եղեք հնարավորինս տեսանելի և հասանելի վայրում:

Այն դեպքում, երբ դուք արդեն հայտնի եք շուկայում, և մարդիկ սպասում են Ձեր նոր հաստատության բացմանը, կարող եք ընտրել ոչ այդքան մարդաշատ վայր բար բացելու համար:

Մրցակիցները.

Եթե ցանկանում եք բացել Ձեր բարը այնպիսի հատվածում, որտեղ արդեն իսկ կան գործող բարեր, ապա անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել դրանք, մինչև որոշման կայացումը: Պետք է այցելել բոլոր նմանատիպ հաստատությունները, պարզելու համար մրցակիցների ուժեղ կողմերը, հաճախորդների կարիքները, խնդիրները և բողոքները: Օգտակար կլինի նաև հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել մրցակիցների թույլ կողմերը որպես սեփական հնարավորություններ:

Մրցակիցների բացակայությունը միշտ չէ որ լավ է: Հնարավոր է այդ վայրում կան որոշակի խնդիրներ, որոնք այլ գործարարներ նկատել են և հրաժարվել են նման տարածքում բար բացելու գաղափարից: Նման պատճառներից կարող են լինել՝

· Անվճարունակ այցելուներ

· Պոտենցիալ հաճախորդների այլ նախասիրություններ. օրինակ մոտակայքում կան մի քանի ֆիթնես կենտրոններ, և չնայած բարձր զբաղվածության, շրջակայքում հիմնականում հանդիպում են 18-45 տարեկան տղամարդիկ, ովքեր առողջ ապրելակերպ վարելու պատճառով դժվար թե այցելեն Ձեր բար 2 բաժակ գարեջուր ըմպելու:

· Խնդիրներ ենթակառուցվածքների հետ. Էլեկտրականության անբավարար հզորությունը, վատ ձայնամեկուսացումը, փողոցի լուսավորության բացակայությունը, կոյուղու մշտական խնդիրները և տհաճ հոտերը, քանդված մայթերը և ճանապարհային փոսերը միայն կավելացնեն խնդիրները բացման նախապատրաստական աշխատանքներում: Նման խնդիրների շտկումը կարող է շատ թանկ արժենալ, հաճախ նաև անհնար:

· Պլանավորված փոփոխություններ կամ չնախատեսված հանգամանքներ. Վայրը ընտրելիս համոզվեք, որ տարածքում չի նախատեսվում վերանորոգման կամ քանդման աշխատանքներ: Մեկ այլ դեպքում, եթե տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղային հատվածում, նույնիսկ լավ ձայնամեկուսացման դեպքում կգտնվեն մարդիկ, ովքեր կտրուկ դեմ կլինեն առհասարակ բարի բացմանը տվյալ տարածքում և ամեն կերպ խոչընդոտներ կստեղծեն Ձեր հաստատության բնականոն գործունեության համար: Դրանից խուսափելու համար կարող եք հանդիպել և խոսել շենքի բնակիչների հետ, համաձայնության գալ որոշ կետերի շուրջ, և ինտեգրվել տվյալ համայնքի կյանքում, հնարավորինս սահուն կերպով:

Մրցակիցներին դիտարկեք որպես խելացի գործարարներ: Եթե ինչ-որ տեղ դեռևս չկա գործող բար, նշանակում է այդ վայրը չի համապատասխանում նման ֆորմատի հաստատություն հիմնելու համար:

Վերահսկողությունը պետական մարմինների կողմից.

Հասարակական սննդի կազմակերպման համար նախատեսված ցանկացած հաստատություն մանրակրկիտ ուսումնասիրվում է պետական մարմինների կողմից, ինչպիսիք են պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Խիստ պահանջներ են ներկայացվում խոհանոցի աշխատանքների և օդափոխության կազմակերպմանը, աշխատանքային տարածքի չափանիշներին համապատասխանությանը, վերանորոգման ժամանակ օգտագործվող նյութերի որակին և սննդամթերքի պահպանման պայմաններին:

Բացի այդ անհրաժեշտ է գնահատել տարածքի ֆունկցիոնալությունը՝ նախագծի փոփոխման հնարավորությունը, բոլոր կոմունիկացիաների (ջրամատակարարում և կոյուղի, էլեկտրականության և գազի մատակարարում) առկայությանը, որոնք կապահովեն հաստատության անխափան աշխատանքը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել էլեկտրաէներգիայի հզորությանը:

Վարձակալե՞լ թե գնե՞լ.

Տարածքն ընտրելիս հիմնականում ընտրության երկու տարբերակ է լինում՝ վարձակալել կամ գնել: Սկզբնական փուլում տարածք գնելը կարող է նպատակահարմար չլինել: Սկզբնական ներդրումները ավելի նպատակահարմար է իրականացնել լավ սարքավորումների ձեռքբերման, գրավիչ ինտերիերի ստեղծման և հաստատության գովազդի ու առաջխաղացման մեջ:

Տարածքի վարձակալության դեպքումվարձակալության պայմանագրի կնքումը անհրաժեշտ պայման է: Խուսափեք առանց պայմանագրի որևէ գործունեություն սկսելուց: Պայմանագիր կնքելիս հաշվի առեք վարձակալության ժամկետը, քանի որ շահավետ չի լինի 2 տարի անց ազատել վարձակալած տարածքը և տեղափոխվել այլ վայր: Առաջին հերթին զգալի ծախսեր կպահանջվի տեղափոխությունն իրականացնելու համար և երկրորդ՝ հնարավոր է զրկվեք մշտական հաճախորդների մեծ զանգվածից: Հենց այս պատճառով էլ պետք է վարձատուի հետ նախապես մանրամասն քննարկել բոլոր կետերը, ինչու չէ նաև քննարկել հետագայում տվյալ տարածքի գնման հնարավորությունները:

Տարածքի ընտրության ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ գոյություն ունի պետության կողմից մշակված գոտիների դասակարգման աղյուսակ, որտեղ տարբեր համայնքներում և փողոցներում գործող հաստատությունների համար տարբեր հարկեր ունեն տարբեր սահմանաչափեր:

ՀՀ տեղական տուրքերի և վճարների մասին օրենքով սահմանված է, որ Երևան քաղաքի փողոցները դասակարգված են տարբեր գոտիներում: Հանրային սննդի հաստատությանգտնվելու գոտուց կախված, վճարման ենթակա հարկերը և անհրաժեշտ թույլտվությունների սահմանաչափերը տարբեր են:

Ստորև ներկայացված է Երևան քաղաքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի սահմանաչափերն, ըստ գոտիների և տարածքի մեծության.

Գոտի

մինչև 26 քմ

26-50 քմ

50-100 քմ

100-200 քմ

200-500 քմ

500 և ավելի քմ

1-ին

17,500

22,750

35,000

43,750

78,750

175,000

1-ին բակային

14,000

18,200

28,000

35,000

63,000

140,000

2-րդ

10,500

13,650

21,000

26,250

47,250

105,000

2-րդ բակային

8,225

10,692

16,450

20,562

37,012

82,250

3-րդ

6,825

8,872

13,650

17,062

30,712

68,250

4-րդ

4,200

5,460

8,400

10,500

18,900

42,000

Ստորև ներկայացված է Երևան համայնքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի սահմանաչափերն, ըստ գոտիների և տարածքի մեծության.

Գոտի

մինչև 26 քմ

26-50 քմ

50-100 քմ

100-200 քմ

200-500 քմ

500 և ավելի քմ

1-ին

17,500

22,750

35,000

43,750

78,750

175,000

1-ին բակային

14,000

18,200

28,000

35,000

63,000

140,000

2-րդ

10,500

13,650

21,000

26,250

47,250

105,000

2-րդ բակային

8,225

10,692

16,450

20,562

37,012

82,250

3-րդ

6,825

8,872

13,650

17,062

30,712

68,250

4-րդ

4,200

5,460

8,400

10,500

18,900

42,000

Հաշվի առեք նաև, որ բարերը հիմնականում աշխատում են 24:00-ից հետո և դրանց անբաժանելի մասն են կազմում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքը, որի համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիաներ:

Հանրային սննդի հաստատություններում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար 50 000-100 000 դրամ է՝ կախված գտնելու վայրից և տարածքի մեծությունից:

Մեծապես, տարածքի ճիշտ ընտրությունից է կախված Ձեր բարի հետագա հաջողությունը, չանտեսելով, իհարկե, մյուս կարևոր գործոնները:

Բարի համար համապատասխան վայրն ընտրելուց հետո, ժամանակն է անցում կատարել հաջորդ քայլին՝ բարի տարածքի նախապատրաստմանը:

Բարի տարածքի նախապատրաստում

Բարի գտնվելու վայրն ընտրելուց հետո անհրաժեշտ է նախապատրաստել այն շահագործման:

Մինչ նախապատրաստական աշխատանքները սկսելը Դուք արդեն պետք է մոտավոր պատկերացում ունենաք, թե ինչ ոճով է լինելու և ինչ դասավորվածություն է ունենալու հաստատությունը: Դա որոշելու համար Դուք ունեք երկու տարբերակ. դիմել ինտերիեր դիզայնի մասնագետներին, որը, իհարկե, ավելի ծախսատար է, կամ սեփական ուժերով պլանավորել և կազմակերպել ներքին հարդարման աշխատանքները: Երկու տարբերակներն էլ, իհարկե, ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

Առաջին տարբերակի դեպքում, երբ դիմում եք ինտերիեր դիզայնի մասնագետներին, նախ Ձեզ խնդրելու են տեղեկատվություն տրամադրել տարածքի չափի և ընթացիկ վիճակի մասին: Հաջորդ քայլը, ընդհանուր ձևաչափի մասին տեղեկատվության տրամադրումն է. եթե ունեք որոշակի նախնական պատկերացում, բարի ոճի հետ կապված, կարող եք կիսվել Ձեր գաղափարներով, հակառակ դեպքում պարզապես վստահեք այդ աշխատանքը մասնագետին: Մյուս կարևոր քայլով, պետք է որոշեք դիզայների ներգրավվածության աստիճանը աշխատանքներին, ինչն էլ ուղղակիորեն կապված է նախատեսված բյուջեի հետ:

Հետագա նախագծման աշխատանքները իրականացվում են երեք փուլով.

· Տեխնոլոգիական նախագծի կազմում. Այս փուլում, պետք է ընտրել բարի համար անհրաժեշտ սարքավորումները, այնուհետև՝ պլանավորել դրանց դասավորումը և միացումները էլեկտրական ցանցին, ջրամատակարարման համակարգին, օդափոխության համակարգին և կոյուղու գծերին: Այս փուլում կարևոր է հաշվի առնել էլ. ցանցի անհրաժեշտ հզորությունը:

· Ճարտարագիտական նախագծի կազմում. Այս փուլը ներառում է սենյակների հատակագծերի կազմումը, օդափոխության, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ տարրերի ցանկի սահմանում:

· Դիզայներական նախագծի կազմում. Այս փուլում արդեն պարզ է, թե որ սարքավորումը որտեղ է տեղադրվելու և պետք է որոշել ինտերիերի դիզայնը, ընտրել կահույքը և պատրաստել էսկիզներ:

Դիզայներական կազմակերպությունները հիմնականում ունենում եմ տարբեր փաթեթային առաջարկներ: Նմանատիպ փաթեթների տարբերությունները ներկայացվում է ստորև.

ԻՆՏԵՐԻԵՐԻՆԱԽԱԳԾՄԱՆՓԱԹԵԹՆԵՐ

ՓԱԹԵԹ 1

ՓԱԹԵԹ 2

Արժեք

5700-20.000դր/1մ²

25.000-28,000դր/1մ²

Չափագրում և նախագծի մշակում

Բոլորսենյակների եռաչափ 3Dվիզուալիզացիա

Հարդարման նյութերի,լուսավորության,սանտեխնիկականսարքավորումներիընտրություն

Նախագծայինգծագրերի փոխանցումէլեկտրոնային և տպագրված ֆորմատով

Նախագծի համարանհատական կահույքի և դռներիգծագրում ու պատվիրում

Նախագծային փաստաթղթերիմշակում

Նախագծերի ճիշտկատարման ևընդհանուր աշխատանքների վերահսկում

Առաքման ժամանակիհսկողություն

Ընտրված նմուշներին,մատակարարվողհարդարման նյութերիհամապատասխանությանմոնիտորինգ

Հաճախորդներիխորհրդատվությունվերանորոգմանհետ կապվածցանկացած հարցերիվերաբերյալ

Աշխատանքայինփաստաթղթերիանհրաժեշտ շտկումև լրացում

Էլեկտրաէներգիայիմատակարարմանինժեներականնախագծի մշակում

Այս փուլում շատ կարևոր է նախագծողին խնդրել, որպեսզի տրամադրի աշխատանքների, նյութերի, սարքավումների և կահույքի մանրամասն տեղեկատվություն /սմետա/:

Օդափոխման համակարգը տեղադրողները, էլեկտրականության մասնագետները և շինարարները պետք է աշխատեն նախագծողի կազմած պլանին համաձայն: Եթե աշխատանքների ծավալը մեծ է, խորհուրդ է տրվում աշխատել ըստ նախահաշվի (ռուս. смета):

Նախագծման աշխատանքների ավարտից հետո անմիջապես սկսվում է տարածքի նախապատրաստման աշխատանքները: Կախված տարածքի ընթացիկ վիճակից վերնորոգման աշխատանքների ծավալը, ժամկետները և արժեքը կարող է փոփոխվել:

Վերանորոգման աշխատանքները բաժանվում են 3 խմբի՝

1. Ընդհանուր շինարարություն՝ հիմքի, պատերի, տարատեսակ միջնապատերի և ծածկույթների կառուցում

2. Շինարարական մոնտաժում՝ էլեկտրականության, սանտեխնիկայի, լուսավորության, ջեռուցման, օդափոխության և այլ աշխատանքներ

3. Հարդարում՝ սալիկապատում, հատակի ծածկույթների տեղադրություն, պատերի ներկում, պաստառապատում և այլն

Վերանորոգման արժեքի հաշվարկը կատարվում է քառակուսի մետրով. բոլոր անհրաժեշտ աշխատանքների արժեքները գումարվում են, այնուհետև բաժանվում տարածքի քառակուսի մետրի վրա:Վերանորոգման արժեքը կախված է թե´ օգտագործվող նյութերի դասից, և թե´ նախապատրաստական աշխատանքների ծավալից և բարդությունից:

Ըստ շուկայի ուսումնասիրության, վերանորոգման տարբեր աշխատանքների նվազագույն արժեքները ներկայացվում են ստորև՝

Աշխատանքի նկարագրություն

Նվազագույն արժեք

Քանդելու աշխատանքներ

1000դր/1մ²

Պատերի շարելու աշխատանքներ

1500դր/1մ²

Պատերի սվաղ

1500 դր/1մ²

Պատերի պաստառապատում

2000 դր/1մ²

Ջերմա/ ձայնամեկուսացում

1000դր/1մ²

Միջնորմային բլոկի շարում 1 շերտ

2000 դր/1մ²

Գիպսակարդոնե առաստաղ /հարթ/

2000 դր/1մ²

Գիպսակարդոնե առաստաղ /ձևավոր/

2200 դր/1մ²

Ջեռուցվող հատակների իրականացում

5000 դր/1մ²

Էլ. մոնտաժային աշխատանքներ

1500դր/կետ

Պատերի ներկում

500 դր/1մ²

Հատակի հարթեցում

1000դր/1մ²

Ջրի մոնտաժ

10000 դր/կետ

Ապամոնտաժում

2000դր/1մ²

Սալիկապատում

4000դր/1մ²

Շրիշակների տեղադրում

1000 դր/1մ²

Լամինատե հատակների իրականացում

1500 դր/1մ²

Տարածքի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս, խորհուրդ է տրվում հետագա տուգանքներից խուսափելու նպատակով մանրամասն ուսումնասիրել Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջները, ըստ որի գոյություն ունեն.

Տարածքին ներկայացվող պահանջներ:Տարածքին ներկայացվող մի շարք պահանջներից, կարևոր է իմանալ, որբնակելի շենքերում տեղակայված հաստատությունները պետք է ունենան շենքի բնակելի մասից մեկուսացված մուտքեր և էվակուացիոն ելքեր: Բացի այդ, տարածքում գործող կազմակերպությունը պատասխանատու է շրջակա տարածքի մաքրության համար. տաք եղանակին պետք է ջրել, իսկ ձմռանը մաքրել տարածքը ձյունից և սառույցից:

Ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող պահանջներ: Այս պահանջները նույնպես շատ կարևոր են: Հանրային սննդի հաստատություններում օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր» ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, իսկ լվացման բոլոր ավազանները և լվացարանները պետք է ապահովված լինեն տաք և սառը ջրով:Հանրային սննդի բոլոր տիպի կազմակերպություններում հաճախորդների համար պետք է նախատեսել սանհանգույցներ:

Լուսավորությանը ներկայացվող պահանջներ:Բնական չվերականգնվող էներգետիկ պաշարները արդյունավետ օգտագործելու նպատակով պետք է հետևել լուսավորությանը ներկայացվող պահանջներին: Ըստ այդ պահանջների արգելվում է լուսատու մակերեսները/ բացվածքները փակել տարաներով, ինչպես ներսից, այնպես էլ դրսից:Չի թույլատրվում կոտրված ապակիները փոխարինել ստվարաթղթով, պոլիմերային թաղանթներով և այլն:

Հանրային սննդի կազմակերպություններում լուսավորությունը պետք է համապատասխանի«ՀՀ Արհեստական և Բնական Լուսավորում Շինարարական Նորմեր»-ին:

Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է համապատասխանեն«Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին, ըստ որի բարերի միկրոկլիման պետք է լինի՝

Ø Խոնավությունը՝ 40-60%

Ø Այցելուների գտնվելու վայրի ջերմաստիճանը՝ 18-23՞ /կախված եղանակից/

Ø Արտադրական հատվածներում ջերմաստիճանը՝ 17-21՞

Շենքերի ջեռուցման համակարգերը պետք է նախագծել ապահովելով օդի հավասարաչափ տաքացումը, ջերմային կայունությունը և նորոգման ու մաքրման մատչելիությունը:

Դուք կարող եք ինքնուրույն վերահսկել օդի ջեմաստիճանն ու խոնավությունը հիգրոմետրով ջերմաչափի օգնությամբ:

Սպասքիններկայացվող պահանջներինհետևելը նույնպես շատ կարևոր է:Մաքուր խոհանոցային սպասքը և գույքը պետք է պահել դարակաշարերի վրա, որոնց բարձրությունը հատակի մակերեսից պետք է լինի 0,5-0,7 մետրից ոչ պակաս:Մաքուր դանակները, պատառաքաղները և գդալները պետք է պահել ճաշասրահում՝ հատուկ պահարաններում: Չի թույլատրվում դրանք պահել սկուտեղների վրա շաղ տված վիճակում:Արգելվում է օգտագործել ճաքած և կոտրված եզրերով սպասք:

Մյուս բոլոր կարևոր պահանջներն ուսումնասիրելու համար կարող եք այցելելհղմամբ:

Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`

1

բարձր ռիսկայնության սուբյեկտներ

ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ

2

միջին ռիսկայնության սուբյեկտներ

ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ

3

ցածր ռիսկայնության սուբյեկտներ

ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

Անկախ ստուգումների սահամնված հաճախականությունից, ցանկացած պահի հնարավոր են ստուգումներ ստացված բողոքի կամ տեղի ունեցած դեպքի հիման վրա:

Սահմանափակ բյուջեի պարագայում ցանկալի է նախագծման տեխնիկական մասն ու ինժեներական աշխատանքները թողնել մասնագետներին, իսկ ինքնուրույն զբաղվել միայն ինտերիերի ձևավորմամբ և անհրաժեշտ սարքավորումների ընտրությամբ:

Բարի համար տարածքի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո անհրաժեշտ է անցում կատարել հաջորդ քայլին՝ բարի համար կահույքի և սարքավորումների ձեռքբերմանը:

Բարի համար անհրաժեշտ կահույքի, սպասքի և սարքավորումների ձեռքբերում

Բարի տարածքի նախապատրաստական աշխատանքները ավարտելուց հետո, պետք է մտածել բարի կահավորման և սարքավորումների ձեռքբերման մասին:

Կահույք:

Բարի համար կահույք ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանքներ ինչպիսիք են հաստատության ձևաչափը, հաճախորդների տեսակը և ընդհանուր ոճը: Կարևոր կետերը, որ պետք է հաշվի առնել հետևյալն են՝

· Հարմարավետություն:Աթոռներն ու բազկաթոռները պետք է լինեն այնքան հարմարավետ, որ հաճախորդները իրենց զգան ինչպես տանը: Պետք է ունենան այնպիսի պարամետրեր, որ յուրաքանչյուր հաճախորդ անկախ իր հասակից և կառուցվածքից իրեն հարմարավետ զգա:

· Որակ և երկարակեցություն:Կարևոր է բարում այնպիսի կահույք տեղադրել, որի մաքրումը հավելյալ ջանքեր չի պահանջի և հեշտությամբ կհետևեք սանիտարական նորմերի պահպանմանը: Որպես հումքանյութ նախապատվությունը տվեք երկաթին և փայտին՝ խուսափելով լամինատե և պոլիմերային արտադրանքներից: Ընտրեք կահույք պատրաստված այնպիսի նյութերից, որոնք անջրաթափանց են, «չեն վախենում» ախտահանիչ նյութերից, ի վիճակի են դիմակայել բազմակի լվացումներին և քիմ մաքրումներին:

· Ոճի յուրահատկություն:Հաստատության ներսում անհրաժեշտ է ապահովել ոճի ներդաշնակություն: Բարում ամեն ինչ պետք է լինի նույն ոճով և յուրաքանչյուր մանրուք համախմբված լինի նույն գաղափարի շուրջ:

Բարում կենտրոնական և ամենակարևոր հատվածը բարի կանգնակն (ռուս. стойка) է խմիչքների դարակաշարերով: Բարի կագնակը բաղկացած է երկու մասից: Վերին հատվածը ծառայում է այցելուներին խմիչքների մատուցման համար, իսկ ներսի հատվածը բարմենի աշխատելու հատվածն է: Վերևի մասը բավականին նեղ է ի համեմատ ներքևի հատվածի, որտեղ սովորաբար մեծ աշխատանքային տարածք է հատկացված բարմենի համար: Բարի կանգնակի շուկայական գինը նվազագույնը 500.000 ՀՀ դրամ Է: Արժեքը հիմնականում կախված է օգտագործվող նյութերից. բնական փայտ, լամինատ, քար կամ ապակյա դետալներ:

Բարի կանգնակը նախագծելիս անպայման հաշվի առեք հետևյալ կետերը, հետագա խնդիրներից խուսափելու համար.

· բարի աշխատանքային հատվածում նախատեսեք փոքր լվացարան, որը հիմնականում օգտագործվելու է բարմենի գործիքների լվացման համար: Աշխատանքային տարածքի մակերեսի համար ընտրեք հնարավորինս դիմացկուն, չժանգոտվող մետաղական ծածկույթ:

· բարի կանգնակի խմիչքների մատուցման մակերեսի ծածկի վրա նախատեսեք ջրահեռացման համակարգ, որը օգնում է հնարավորինս արագ հեռացնել թափված հեղուկը մակերեսից:

· բարի կանգնակի ետնամասում բավարար տարածք նախատեսեք գարեջրի սարքավորումները, փոքր սառնարանները, և հնարավոր այլ սարքավորումները տեղադրելու համար:

· բարի դիզայնը նախագծելիս հաշվի առեք, որ խմիչքի համար նախատեսված դարակաշարերի լուսավորությունը կարևոր է հաճախորդների ուշադրությունը գրավելու և խմիչքի տեսականին ավելի տեսանելի դարձնելու համար:

· բարի կանգնակի մոտ աթոռներ նախատեսելու պարագայում հաճախորդների հարմարավետության համար կարող եք ոտքերը դնելու և պայուսակ կախելու հարմարանք նախատեսել:

Բարի կանգնակի բարձրությունը, խորհուրդ է տրվում, սահմանել 1.1-1.2 մետր, իսկ բարի մոտ տեղակայված առոթների բարձրությունը 75-80 սմ: Բարձրությունը կարող եք ինքներդ սահմանել, պարզապես հաշվի առեք, որ տարածությունը աթոռից մինչև կանգնակ պետք է լինի առնվազն 30սմ, որպեսզի հաճախորդը հարմարավետ զգա իրեն:

Յուրաքանչյուր անձի համար կանգնակի մոտ պետք է հատկացնել 60 սմ տարածություն, սակայն այդ տարածքը կարող եք ընդլայնել մինչև 70-75 սմ: Կանգնակի երկարությունը որոշելիս առաջին հերթին այն համապատասխանեցրեք սրահի չափերին, այնպես, որ չխանգարի ազատ տեղաշարժվելուն: Կարելի է կողային հատվածն այնպես նախագծել որ այդ հատվածում նույնպես հաճախորդները կարողանան նստել:

Անհրաժեշտ սպասք և աքսեսուարներ:

Բարում անհրաժեշտ խմիչքների բաժակների և աքսեսուարների տեսակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն Ձեզ կտրամադրի Ձեր հաստատության բարմենը՝ մատուցվող խմիչքների ցանկը սահմանելուց և Ձեզ հետ համաձայնեցնելուց հետո: Օրինակ, եթե Դուք չեք մատուցելու գինի կամ կոնյակ, համապատասխան բաժակ գնելու անհրաժեշտություն չի լինի: Հակառակ դեպքում, եթե խմիչքների ցանկում ունեք ներառված էկզոտիկ կոկտեյլներ (անգլ. տիկի կոկտեյլներ), անպայման պետք է ձեռք բերեք տվյալ կոկտեյլի համար նախատեսված հատուկ բաժակներ:

Հաշվի առեք նաև, որ խմիչքի մատակարար ընկերությունները տրամադրում են բրենդավորված բաժակներ և աքսեսուարներ բարի համար` որոշակի խմիչքներ իրենց ընկերությունից պատվիրելու դեպքում:

Գարեջրատներում կարող եք օգտագործել բաժակների բրենդավորված տակդիրներ (անգլ. birdikel), որոնք յուրահատուկ ոճ են հաղորդում Ձեր հաստատությանը, իսկ հաճախորդները ավելի լավ են ճանաչում Ձեր հաստատության ապրանքանիշը և անվանումը: Խուսափեք նման իրերը պատվիրել թղթից: Նախապատվությունը տվեք կաշե կամ փայտե արտադրանքներին, որոնք հնարավոր կլինի օգտագործել բազմաթիվ անգամներ:

Բարում անհրաժեշտ է ունենալ բոլոր տեսակի խմիչքների մատուցման բաժակներ և խոհանոցային սպասք՝ հաճախորդների առավելագույն քանակից 1.5 անգամ շատ, քանի որ երբեք չեք կարող կանխատեսել, թե ի՞նչ խմիչք կամ ուտեստ կպատվիրեն բոլոր հաճախորդները միաժամանակ՝ առավելագույն զբաղվածության դեպքում:

Հաճախորդն այցելում է բար կամ ռեստորան, որպեսզի լավ ժամանակ անցկացնի և ակնկալում է ոչ միայն համեղ սնունդ և ըմպելիքներ, որոնք նա կարող էր պարզապես ձեռք բերել մոտակա խանութից, այլ նաև յուրահատուկ մատուցման ձև և սպասարկում: Սպասքը, ինտերիերը, կահույքը և յուրաքանչյուր մանրուք կարող է մեծ տպավորություն թողնել հաճախորդի վրա և ձևավորել կարծիք հաստատության մասին:

Սարքավորումներ:

Հաճախորդների համար էական չէ, թե խոհանոցում ո՞ր ապրանքանիշի սառնարան կամ վառարան է տեղադրված, սակայն կարևոր է ուտեստների պատրաստման արագությունը և ըմպելիքների սառնության աստիճանը:

Ոչ բոլոր հաստատություններում է անհրաժեշտ գնել սարքավորումների ամբողջական հավաքածու: Ամեն ինչ կախված է բարի ձևաչափից, խոհանոցի մակերեսից և ճաշացանկում նախատեսված ուտեստների տեսակներից:

Սարքավորումներ գնելուց առաջ պետք է նախ պլանավորել թե ինչ ճաշատեսակներ եք մատուցելու հաճախորդներին: Օրինակ՝ ունենալով գրիլի սարքավորում կարող եք միաժամանակ ճաշացանկում ներառել մի քանի հիմնական կերակրատեսակներ, իսկ ֆոնդյուի սարքավորում ձեռք բերելով, կարող եք առաջարկել մեկ կամ առավելագույնը երկու աղանդեր:

Բարի խոհանոցում անհրաժեշտ է՝

· Ջերմային սարքավորումներ, որոնք նախատեսված են հիմնական կերակրատեսակները պատրաստելու համար:

· Չեզոք սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են գրեթե բոլոր տեսակի հանրային սննդի հաստատություններին: Օրինակ չժանգոտվող պողպատե լվացարաններ, սպասք լվացող մեքենաներ, դարակաշարեր, սեղաններ և օդաքաշեր:

· Տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգտագործվում են կերակրատեսակների նախապատրաստական փուլում:

· Սառնարանային սարքավորումներ

· Մանր խոհանոցային պարագաներ՝ դանակներ, գդալներ, տախտակներ, կաթսաներ և այլ մանր ապրանքներ:

· Հատուկ բարային սարքավորումներ՝ կոմբայններ, պրոֆեսիոնալ սուրճի պատրաստման մեքենաներ, քամիչներ նախատեսված ցիտրուսի համար,

Հայաստանյան շուկայում որոշ հիմնական ապրանքատեսակների միջին արժեքները ներկայացված են ստորև: Օգտագործված սարքավորումների ձեռք բերումը կարող է շահավետ լինել սկսնակ բիզնեսի համար, քանի որ այն կարող եք ձեռք բերել շուկայական արժեքից 20-40%-ով մատչելի:

Ապրանքի անվանում

Առանձնահատկություն

Մոտավոր արժեք/դրամ

1

Էլեկտրոնային վառարան և սալօջախ

4 աչք

420,000

2

Գրիլի սարքավորում

_

386,000

3

Կոնվեկցիոն վառարան

4 հարկ

306,000

4

Շոգեկոնվեկցիոն վառարան

6 հարկ ծրագրավորվող

1,224,000

6 հարկ ծրագրավորվող և ինքնալվացվող

1,332,000

10 հարկ ծրագրավորվող

1,403,000

10 հարկ ծրագրավորվող և ինքնալվացվող

1,528,000

5

Պիցցա պատրաստելու վառարան

6 հատ պիցցա, 350մմ

468,000

6

Սպասք լվանալու մեքենաներ

1400 ափսե/ժամ

1,346,000

700 ափսե/ժամ

850,000

500 ափսե/ժամ

588,000

7

Սառույց պատրաստող սարք

_

435,000

Բիզնեսի գրանցումը, հարկման համակարգը և անհրաժեշտ լիցենզիաները

Գրանցում:

Ցանկացած տեսակի բիզնեսի գրանցում իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալության կողմից: Իրավաբանական անձի գրանցումը կարող է հաստատվել պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 2 օրվա ընթացքում:

Գործում է նաև առցանց գրանցման հարթակ:

Ըստ ՀՀ օրենսդրության գոյություն ունի կազմակերպության 2 հիմնական իրավական տեսակ՝ անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ:

Կախված բիզնեսի տեսակից գոյություն ունեն գրանցման համար սահմանված վճարներ:

Բիզնեսի տեսակը

Գրանցման գին /ՀՀ դրամ/

Անհատ ձեռնարկատեր

3,000 ՀՀ դրամ

Առևտրային կազմակերպություններ /ՍՊԸ, ԲԸ և այլ տեսակներ/

0

Ոչ առևտրային կազմակերպություններ

10,000 ՀՀ դրամ

Ընկերությունը ստեղծված է համարվում պետական գրանցման՝ միասնական պետական գրանցամատյանում սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից: Ընկերության գրանցման համար ընկերության տնօրենը անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ ներկայացնելով հիմնադիրների որոշումը, վերջիններիս կողմից հաստատված կանոնադրությունը, իր անձնագիրը: Եթե գրանցման համար դիմել է տնօրենի լիազորված անձը, ապա նա պետք է ներկայացնի լիազորագիրը և իր անձնագիրը։

Հարկեր:

Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր:

ՓՄՁ-ների համար առանձնացվել են երկու առանձին հարկային համակարգեր, որոնք որոշակի արտոնություններ և առավելություններ են ընձեռում այդ համակարգերի ներքո գործող տնտեսվարող սուբյեկտներին։

Հնարավոր է նաև գործունեություն իրականացնել ինքնազբաղված անձի կարգավիճակով։

ՀՀ-ում գործում են նաև հետևյալ հարկատեսակները՝

· գույքահարկ - Հայաստանում գտնվող անշարժ գույքի կադաստրային գնահատման արժեքի 0.1- 0.8%-ը:

· ներմուծման հարկ - դրույքաչափերը սահմանվում են 0% կամ 10%` կախված ներմուծվող ապրանքի տեսակից:

Լիցենզիաներ և թույլտվություններ:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանվում են լիցենզիաների երկու տեսակներ` պարզ (պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ) և բարդ (բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ):

Լիցենզիայի տեսակը

Տրման տևողությունը

Պարզ

3 օր

Բարդ

30 օր

Լիցենզիաները կարող են տրվել նաև առցանց:

Հայաստանում գործունեության որոշակի տեսակներ իրականացնելու համար պահանջվում է ստանալ լիցենզիաներ: Բար բացելու համար պետք է ունենալ աղյուսակում նշված թույլտվությունները՝

Լիցենզիայի տեսակ

Տուգանքի չափ

1

Հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն

80,000- 100,000 ՀՀ դրամի չափով եթե բիզնեսն անում եք կազմակերպության միջոցով,

50,000-70,000 ՀՀ դրամ, եթե անհատ ձեռնարկատեր եք:

Արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխանաբար 100,000-150,000 և 80,000-100,000 ՀՀ դրամի չափով:

2

Հանրային սննդի հաստատությունում ոգելից խմիչքների կամ ծխախոտի վաճառքի համար թույլտվություն / եթե իհարկե պատրաստվում եք Ձեր հաճախորդներին առաջարկել ալկոհոլային խմիչքներ կամ ծխախոտ)

20,000-50,000 ՀՀ դրամի չափով

3

Հանրային սննդի հաստատությունները ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (եթե պատրաստվում եք Ձեր հաճախորդներին սպասարկել կեսգիշերից հետո )

200,000-300,000 ՀՀ դրամի չափով:

Հանրային սննդի գործունեության կազմակերպման լիցենզիաների համար սահմանվում է գործողության ժամկետ մինչև 2 տարի:

Լիցենզիաների ձեռքբերումը այն ծախսերից է, որոնցից ձեռներեցները միշտ ցանկանում են խուսափել և հաճախ թերագնահատվում են օրենքի պահանջները և ճիշտ չեն գնահատվում հետևանքները: Հարկ է իմանալ, որ այդ ամենը կարող է պարունակել լուրջ իրավական և ֆինանսական ռիսկեր Ձեր և Ձեր բիզնեսի համար։

Կախված բիզնեսի մեծությունից, գտնվելու վայրից և այն փաստից թե ինչ է առաջարկվում հաճախորդներին, ծախսերը տատանվում են տարեկան 20,000 դրամից մինչև 600,000 ՀՀ դրամ:

Հանրային սննդի հաստատություններում կարևոր է նաև հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը: ՀԴՄ-ն գրանցելու համար դիմումներ ներկայացնում են հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի միջոցով:

Հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

  • 600,000 դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.
  • 150,000 դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0,7%-ով: Առաջին անգամ կրկնելու դեպքում հաստատության գործունեությունը դադարեցվում է 5 օրով, իսկ երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում՝ 10 օրով:Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Տուգանքները խախտման փաuտն արձանագրելուց հետո 2-ամuյա ժամկետում չմուծելու դեպքում կրկնապատկվում են:


Ճաշացանկի կազմում

Մենյուն կազմելիս անհրաժեշտ է որոշել ճաշատեսակները, դրանց ինքնարժեքը և վաճառքի գինը:

Շեֆ խոհարարը կազմում է բաղադրատոմսերի քարտը, որտեղ նշվում են օգտագործվող ապրանքների քանակները և չափաբաժինները: Շատ արդյունավետ է լինում, երբ նախապես ուսումնասիրվում է մրցակիցների մենյուն:Մի շտապեք մենյուի մեջ միանգամից ներառել հարյուրավոր կերակրատեսակներ։ Բարի մենյուի մեջ գուրմանների համար նախատեսված կերակրատեսակներ ներառելը իմաստ չունի: Մենյուի հիմքը պետք է կազմեն զանազան ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու կոկտեյլները: Խորհուրդ է տրվում մշակել հեղինակային կոկտեյլներ և կերակրատեսակ և դրանք դարձնել հաջողության բանալի:Բարի մենյուն պետք է համապատասխանի բարի ձևաչափին: 50-60 անուն ապրանքը լավ խոհանոցով բարի համար լավագույն տարբերակն է:

Երբ մենյուն պատրաստ է լինում, պետք է պայմանավորվածություն ձեռք բերել մատակարարների հետ և գործնականում համոզվել, որ աշխատակազմը առանց ձախողումների կարողանում է իրականացնել տասնյակ կերակրատեսակների պատրաստման ու մատուցման գործընթացը, և բարձր որակը երաշխավորվում է։

Կարճ թե՞ երկար:

Հիշե՜ք, երկար մենյուն երկարացնում է հաճախորդների սպասարկման տևողությունը: Մի քանի րոպեի ընթացքում կողմնորոշվելու փոխարեն, հաճախորդները կսկսեն մանրակրկիտ ուսումնասիրել և խճճվել իրենց ցանկություններում: Հատկապես խոսքը վերաբերվում է այն այցելուներին, ովքեր առաջին անգամ են Ձեզ մոտ: Նրանք մատուցողի խորհրդատվության կարիք կզգան և մյուս սեղանների հաճախորդները ստիպված երկար կսպասեն, արդյունքում դուք գումարներ կկորցնեք: Բացի այդ, դժվար է այդքան շատ մթերք սկզբնական շրջանում առկա ունենալ և պահեստավորել:

Մյուս տեսակետից, մի շարք մասնագետներ կարծում են, որ հաճախորդը մի քանի անգամ այցելելով կարող է փորձել բոլոր առաջարկվող կերակրատեսակները և դադարի այցելել Ձեր հաստատություն: Սա թյուր կարծիք է: Հիշե՜ք, մշտական հաճախորդները այցելում են որպեսզի կրկին օգտվեն Ձեր սպասարկումից և հաճախ խորհուրդ են տալիս նաև իրենց ծանոթներին: Կարճ մենյուի պարագայում կարող եք ընթացքում ունենալ ամսվա կամ շաբաթվա հատուկ առաջարկներ: Եթե որոշել եք ճաշին ներկայացնել հատուկ առաջարկներ ընդմիջման համար, ապա կարող եք լանչի առանձին փոքրիկ մենյու ունենալ:

Գների սահմանում:

Գինը սահմանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հաշվարկել կերակրատեսակի կամ ըմպելիքի ինքնարժեքը: Դրա համար խորհուրդ է տրվում ստեղծել բաղադրատոմսերի գիրք, որը պետք է ներառի ցանկացած ուտեստի բաղադրատոմսը, անգամ թեյի կամ սուրճի պատրաստման և մատուցման համար բաղադրիչների քանակը:Գները պետք է հարմար լինեն մշտական հաճախորդներին և միաժամանակ լինեն խելամիտ ու չվախեցնեն նոր այցելուներին: Գին սահմանելիս ինքնարժեքից ավելանում է՝

· կերակրատեսակների դեպքում՝ 250-350%,

· բարի արտադրանքների համար՝ 300-500%,

· թեյի կամ սուրճի համար՝ 700-1000%:

Մենյու:

Մենյուի լավ և համահունչ դիզայնը կարող է անգամ քիչ հետաքրքիր կերակրատեսակները դարձնել ցանկալի, հայտնի և եկամտաբեր: Ճաշացանկի մեջ կերակրատեսակներ ներառելիս պետք է հաշվի առնել պոտենցիալ այցելուների ցանկությունները, առավելագույն շահույթ ստանալու համար: Ամենահարմար տարբերակը լամինացված գրքույկն է: Թղթային տարբերակները բարերում շուտ են շարքից դուրս գալիս, իսկ կաշվե պատյաններով մեծ մենյուները չափազանց ճոխ են բարերի համար:

Մենյուն սկսվում է հաստատության կողմից առաջարկվող ֆիրմային ճաշատեսակով կամ ըմպելիքով: Այնուհետև հետևյալ հաջորդականությամբ ներկայացվում են նախուտեստները, աղցանները, խորտիկները, ապուրները, հիմնական տաք ուտեստները, աղանդերը: Մենյուի վերջում ներկայացվում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլներ, զովացուցիչ ըմպելիքներ, թեյ/սուրճ, ծխախոտ և սիգարներ/եթե պատրաստվում եք առաջարկել այն Ձեր հաստատությունում/: Բարերում կարելի է ներառել աղցաններ և մի քանի մսային ուտեստներ, պիցցաներ, սենդվիչներ, նրբերշիկի ափսեներ և գրիլի վրա պատրաստված ուտեստներ:Խորտիկներ առաջարկելիս խուսափեք պատրաստի արտադրանքներից: Ավելի լավ է առաջարկեք Ձեր իսկ պատրաստած տարբերակները,օրինակ՝ սխտորով չորահացեր, սոխի օղակներ, պանրային ձողիկներ և գնդիկներ, հավի ձողիկներ, կարտոֆիլ ֆրի կամ գյուղական կարտոֆիլ: Այս ապրանքատեսակները ունեն լավ եկամտաբերություն: Չափաբաժիններ որոշելիս առաջարկում ենք չտնտեսել, քանի որ ինչ քան շատ խորտիկներ լինեն, այնքան շատ ըմպելիքներ կպատվիրի այցելուն: Տաք և հիմնական ուտեստների անվանումների ներքևի հատվածում, անվանումից փոքր տառաչափով ցանկալի է գրված լինի, թե ուտեստը ինչ հիմնական բաղադրիչներից է պատրաստված:

Իրականում, վստահորեն կարող ենք ասել, որ պետք չէ գումար և ժամանակ խնայել մենյուի մշակման համար: Այն հնարավոր է ընթացքում մասնակի կամ ամբողջությամբ փոփոխել: Եթե մենյուն գրավիչ չեղավ, ապա վստահ եղեք,որ այն լավ ազդեցություն չի ունենա այցելուի վրա:

Մենյուի արդյունավետության վրա կարող են ազդել հետևյալ գործոնները՝

  • էջերի քանակը,
  • տեսողական գրավչությունը,
  • նկարաների առկայությունը կամ բացակայությունը,
  • տառատեսակը և տառաչափը,
  • ճաշատեսակների նկարագրությունը,
  • ոճը և համահունչ դիզայնը
  • պատրաստման նյութը:
Բարի համար անձնակազմի ընտրություն

Բարերում աշխատակազմը հիմնականում բաժանվում է 3 մեծ խմբի:

Խոհանոցի անձնակազմ:Որպեսզի ճաշացանկում կերակրատեսակները բազմազան լինեն՝ խոհանոցում պետք է լինեն տարբեր աշխատակիցներ․

  • շեֆ-խոհարար, ով ստեղծում է հաստատության ամբողջ կոնցեպտը, մշակում է կերակրատեսակների բաղադրատոմսերը, հետևում դրանց ճիշտ մատուցմանը և հսկում խոհանոցում մթերքների առկայությունը
  • սու-շեֆ, ով օգնում և փոխարինում է շեֆ-խոհարարին
  • խոհարարներ, ովքեր պատրաստում են ճաշատեսակները՝ ըստ շեֆ-խոհարարի մշակած բաղադրատոմսերի
  • օգնականներ
  • սպասքի մաքրության համար պատասխանատու աշխատողներ

Խորհուրդ ենք տալիս առաջին հերթին ընտրել շեֆ խոհարարին: Հաճախ նրանք ունենում են ձևավորված թիմ,ինչի արդյունքումմյուս աշխատակիցների ընտրությունն ավելի հեշտ է դառնում:

Սպասարկող անձնակազմ:Սպասարկող անձնակազմ են համարվում՝ հյուրընկալը, մատուցողը, բարիստան, բարմենը, գանձապահը և մաքրարարը:1 մատուցողը կարող է սպասարկել 10-15 հաճախորդ: 100 հաճախորդ սպասարկելու համար 7-8 մատուցող է անհրաժեշտ:

Վարչական անձնակազմ:Երբ աշխատակիցների քանակն ավելանում է և գերազանցում 10-ը, իսկ բարի սեփականատերը ժամանակի սղությանպատճառով չի հասցնում ամեն ինչ հսկողության տակ պահել, ապա մենեջերի կարիք է առաջանում, ով պատասխանատու է լինում ընդհանուր աշխատանքների՝ խոհանոցի, սպասարկման, մարքեթինգի, եկամուտների, ֆինանսական ցուցանիշների և ինքնարժեքի համար: Հաշվապահը աշխատում է հարկային մարմինների հետ, վարում հաստատության հաշվապահությունը: Հաճախ հաշվարկում է կերակրատեսակների արժեքը, որոշում գնման համար անհրաժեշտ ապրանքների քանակը:

Բոլոր ոչ հիմնական գործերի համար, ինչպիսիք են օրինակ՝ հաշվապահությունը, գովազդն ու առաջխաղացումը, շոու ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը, ավելի ճիշտ է վարձել արտաքին ռեսուրսներ: Նրանց անհրաժեշտ է վճարել փաստացի կատարված աշխատանքի դիմաց:

Եթե որոշել եք աշխատել նաև 24:00-ից հետո՝անձնակազմի 2 հերթափոխի կարիք կունենաք, իսկ 3 հերթափոխի կարիք կզգացվի շուրջօրյա աշխատանքի դեպքում:

Որտե՞ղ փնտրել աշխատակիցներ:

1.Անձնական կապեր: Եթե ունեք ծանոթ շեֆ-խոհարար, շատ հավանական է, որ նա ունենա խելացի աշակերտ ով ցանկանում է փորձել իր ուժերը նոր թիմում:

2. Աշխատանքի որոնման պորտալներ: Հայաստանում շատ կան աշխատանքի որոնման կայքեր, որտեղ գործատուները և աշխատանք փնտրողները տեղադրում են իրենց հայտարարությունները: Այդ կայքերից են՝jobs.am, staff.am, jobspider.amijob.am, careercenter.amjobfiner.am և այլն:

3.Թիրախային գովազդ սոցիալական կայքերում: Ֆեյսբուքյան և Ինստագրամյան էջերում հայտարարություններ տեղադրեքև անմիջապես գովազդ միացրեք: Դուք կարող եք գովազդը թիրախավորել ըստ տարիքի, սեռի, ռեգիոնի, հետաքրքրությունների ևհայտնվել այն մարդկանց էջերում, ում կհետաքրքրի Ձեր հայտարարությունը:

4.Աշխատանքի տեղավորման գործակալություններ: Նշված 3 մեթոդների անարդյունավետության արդյունքում և ժամանակի սղության պարագայում կարելի է դիմել մասնագետ-գործակալների:

5.Հանրային սննդի կետեր: Կարող եք ինքներդ այցելել տարբեր հաստատություններ, ուշադրություն դարձնել մատուցողներին, մենեջերներին, մատուցվող ճաշատեսակներին և առաջարկել աշխատանք նրանց, ովքեր համապատասխանում են Ձեր հաստատության կոնցեպտին:

Ռեզյումեն ուսումնասիրելիս և հարցազրույց անցկացնելիս, ուշադրություն դարձրեք ոչ միայն մասնագիտական հմտություններին,այլև անձնական որակներին: ՊԵտք է հիշել, որ մատուցողների բարեհամբուրությունը, շեֆ-խոհարարի մանրակրկիտ մոտեցումը և մենեջերների սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողությունը ստեղծում են Ձեր հաստատության կերպարը: Մի խուսափեք աշխատանքի ընդունել սկսնակ մասնագետների, քանի որ այս ոլորտում նրանք փորձելու են հնարավորինս ջանք գործադրել գոհացնելու իրենց ղեկավարին: Կարող եք առաջարկել նաև հին աշխատավայրից բերել նկարագիր նամակ: Երբ արդեն աշխատանքի եք ընդունել, կարող եք ժամանակ առ ժամանակ աշխատանքի որակը ստուգելու համար վարձել գաղտնի գնորդ:

Վարձատրության ձևերը:

Հաստատության սեփականատերը անձամբ է որոշում, թե ինչ եղանակով է վարձատրելու իր աշխատակիցներին: Գոյություն ունեն մի քանի տարբերակներ: Օրինակ՝

  • Հաստատուն վճար: Աշխատավարձ կամ ֆիքսված ժամավճար: Հատուկ երեկոների, տոների ժամանակ հնարավոր են պարգևատրումներ, իսկ կեսգիշերից հետո և հանգստյան օրերին աշխատելու համար հավելավճարներ:
  • Հաստատուն վճար և թեյավճարներ: Ամբողջ օրվա ընթացքում հավաքված ողջ թեյավճարները հավաքում են միևնույն դարակում, այնուհետև բաժանում հավասար: Լինում է նաև այնպես, որ աշխատակիցը ստանում է ֆիքսված տոկոս պատվերի արժեքից:
  • Տոկոսային աշխատավարձ: Այս պարագայում յուրաքանչյուր աշխատող ստանում է աշխատավարձ, որը հաշվարկվում է հաստատության շահույթի և թեյավճարների հիման վրա:

Անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջներ

Ըստ ՀՀ օրենսդրության գոյություն ունի հանրային սննդի կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացվող անձնական հիգիենայի պահանջներ: Դրանք են՝

  • ներկայանալ աշխատանքի մաքուր հագուստով և կոշիկներով,
  • դրսի հագուստը, գլխարկը և անձնական իրերը թողնել հանդերձարանում,
  • եղունգները կտրել կարճ,
  • նախքան աշխատանքի անցնելը ձեռքերը լվանալ օճառով, հագնել մաքուր սանիտարական հագուստ, մազերը ծածկել գլխարկով/գլխաշորով կամ կրել մազերը հավաքող հատուկ ցանց,
  • սանհանգույց հաճախելիս հանել սանիտարական հագուստը՝այդ նպատակի համար առանձնացված հատուկ տեղում (կամ սանհանգույցի նախամուտքում),
  • սանհանգույց հաճախելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով և ախտահանել,
  • մրսածության կամ աղիքային վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև մաշկի թարախակալման բորբոքումների, կտրվածքների, այրվածքների առաջացման դեպքում հայտնել տնօրինությանը և դիմել բժշկի` համապատասխան բուժում ստանալու համար,
  • աշխատողների ընտանիքում աղիքային վարակիչ հիվանդության բոլոր դեպքերի մասին հայտնել տնօրինությանը
  • ճաշատեսակների պատրաստման ժամանակ արգելվում է կրել զարդեր, եղունգները երկարացնել, դրանք լաքապատել, սանիտարական հագուստն ամրացնել ասեղներով, գնդասեղներով:
Ինչպե՞ս գովազդել բարը

Դուք արդեն ունեք բար՝ հրաշալի ինտերիերով, բարեհամբույր անձնակազմով և ամեն ինչ գրեթե իդեալական է. աշխատանքը ընթանում է իր հունով, ունեք մշտական հաճախորդներ, սակայն վաճառքները միևնույնն է դանդաղ են աճում, իսկ նոր հաճախորդների թիվը սպասվածից քիչ է: Ժամանակն է մտածել մարքեթինգային քայլերի մասին: Երբ ամեն ինչ թողնեք ինքնահոսի, պարզապես իր գոյությամբ Ձեր բարը հաճախորդների կայուն աճ չի ապահովի և պոտենցիալ հաճախորդները չեն իմանա Ձեր հրաշալի վայրի մասին, եթե չգովազդեք այն։

Ակտիվությունը սոցիալական կայքերում հնարավոր է ավելի արդյունավետ լինի քան թանկարժեք արտաքին գովազդի՝ վահանակների, սքրոլլերների կիրառումը։

Բարի առաջխաղացում սոցիալական կայքերի միջոցով.

Թերևս հաճախորդներ ներգրավելու ամենից արդյունավետ և քիչ ծախսատար միջոցն է: Սակայն պետք չէ անտեսել նաև բարի դրսի ցուցանակները: Հատկապես կարևոր է բարի մուտքի մոտ արտաքին ցուցանակի առկայությունը, որտեղ ամեն օր կարող եք գրել տվյալ օրվա առաջարկները, միջոցառումները և գրավել նոր հաճախորդներ:

Սոցիալական ցանցերը հասանելի միջոց են Ձեր պոտենցիալ հաճախորդների հետ կապնվելու համար: Facebook և Instagram կայքերը հնարավորություն են տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ։Ստորև ներկայացնում ենք մի քանի օրինակներ.

  • Ստեղծեք իրադարձություններ (event) Facebook-ում: Որտեղ որպես կազմակերպիչ հանդես կգա Ձեր հաստատությունը: Սա կարող եք անել յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերի համար: Սակայն խորհուրդ չի տրվում այն իրականացնել առանց որոշակի առիթների, event-ներ ստեղծեք թեմատիկ երեկոների, հատուկ առաջարկների և այլ ոչ ստանդարտ միջոցառումներ կազմակերպելու ժամանակ:
  • Օգտագործեք #հեշթեգեր: Ստեղծեք տարբերակիչ հեշթեգ և բացի յուրաքանչյուր գրառման մեջ օգտագործելուց, օգտագործեք այն հաստատությունում: Օրինակ պատի կամ բարի կանգնակի վրա նեոնային գույնով գրեք այդ հեշթեգը, որը անհնար կլինի չնկատել: Խնդրեք Ձեր հավատարիմ հաճախորդներին և հետևորդներին, սոց. կայքերում Ձեր հաստատության վերաբերյալ գրառումներ կատարելիս, կիրառեն այդ հեշթեգը:
  • Հայտարարեք հատուկ ակցիաներ և մրցույթներ:Հարկավոր չէ յուրաքանչյուր շաբաթ 2+1 կոկտեյլի առաջարկ անել, կամ հատուկ առաջարկ աղջիկների համար: Մրցույթների ժամանակ սահմանեք հետաքրքիր, օրիգինալ և տարբերվող մրցանակ, որը անմիջական կապ կունենա բարի ձևաչափի հետ Օրինակ հնարավորություն ընձեռել բարմենի հետ կոկտեյլ պատրաստելու, և որոշ ժամանակ այն Ձեր առաջարկած անվանմամբ վաճառելու։Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, փորձեք ամեն ինչ կազմակերպել բարի ձևաչափին համապատասխան:

Հիշե՛ք, միայն սոցիալական կայքերում ակտիվություն ցուցաբերելը հաճախ կարող է բավարար չլինել: Գուցե հարկավոր լինի ստեղծել բարի կայքէջ, որտեղ հաճախորդները կկարողանան նախապես ամրագրել սեղան, կամ պատվիրել տուն առաքում, եթե իհարկե ունեք խոհանոց: Անպայման այն գրանցեք Google Pages-ում և Trip Advisor-ում, նշեք գտնվելու վայրը Google Maps-ում և Яндекс-ի քարտեզում:

Տոներ և սեզոնային ակցիաներ

Միջոցառումներ կազմակերպելու համար հարկավոր չէ սպասել պետական տոներին: Մարտի 8-ը, Հելոուինը, կամ Սուրբ Վալենտինը այն տոներն են, երբ անգամ Ձեր ամենահավատարիմ հաճախորդները նախօրոք պլանավորում են իրենց օրը և միգուցե իրենց պլանների մեջ չի մտնում Ձեր բար այցելելը: Այդ իսկ պատճառով պետք է փնտրել այլ տոներ, որոնք հնարավորություն կտան ներգրավել հաճախորդներ: Հնարավոր տոներից են՝

1. Գարեջրի միջազգային օր: Օգոստոսի 2:Տոնի հիմնադիրն է ամերիկացի Ջես Ավշալոմովը. բարի սեփականատեր, որը ցանկացել է այդ կերպ ավելի շատ այցելուների գրավել իր հաստատություն:

2. Սուրճի միջազգային օր: Սեպտեմբերի 29:Սուրճն աշխարի ամենատարածված ըմպելիքներից է: Կարող եք այդ օրն անվճար սուրճի հյուրասիրություն կազմակերպել:

3. Օլիմպիադաներ, աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններ: Հիանալի կլինի հաստատությունում մեծ էկրաններ ապահովելով ներգրավեք հաճախորդներ, քանզի բոլորը այդ շրջանում ցանկանում են դիտել իրենց սիրելի սպորտային խաղերը մեկ գավաթ գարեջուր վայելելով։

4. Cinco de Mayo-Մայիսի 5: Մեքսիկական ազգային ամենամեծ տոներից է: Կարող եք բարմենին տրամադրել սոմբրերո գլխարկ և հաճախորդներին առաջարկել տեկիլայի հիմքով կոկտեյլներ: Եթե ունեք խոհանոց, կարող եք այդ օրը մենյույում ավելացնել տակո և բուրիտո:

5. Շոկոլադի միջազգային օր: Հուլիսի 11: Առաջարկեք հետաքրքիր կոկտեյլներ շոկոլադե հավելումներով:

Գոյություն ունեն նաև կերակրատեսակների անուններով տոներ, ինչպիսիք են օրինակ հոթ-դոգի օրը, որը նշվում է հուլիսի 21-ին: Այսպես շարունակ կարող եք փնտրել տոներ և առիթներ և Ձեր հաստատությունում իսկական տոնական տրամադրություն ստեղծել: Գրաֆիկ կազմելիս, աշխատեք այնպես պլանավորել, որ ամսվա մեջ առնվազն 2 անգամ թեմատիկ միջոցառում կազմակերպեք:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։